Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ի՞նչ է պատահել հայի հետ

Ի՞նչ է պատահել հայի հետ
23.07.2023 | 11:44

Համացանցում շատ են գրել, որ երբ Արևմտյան Հայաստանում մի մարզում մորթում էին հային, մյուսում հայերը քեֆ էին անում: Իմ ընկերներից շատերն առարկեցին, թե չի կարող նման բան պատահած լինել...

Իսկ այսօ՞ր:

Հայաստանի մի հատվածում սովամահ են անում, իսկ մյուսում...

Թե՞ կասեն քեֆ անող չկա…

Արցախում ժողովրդի մեջ դեռ կա ուժ և էներգիա, դա երևում է բազմահազարանոց միտինգներից:

Էդ պառլամենտի սպիկեր կոչվածը, որ ասում է՝ ապրել ենք шզերիների հետ հազարավոր տարիներ, ի՞նչն է պատճառը որ արցախցիք չհավաքվեցին հազարներով ու դրան շանսատակ չարին:

Ի՞նչն է խանգարում, որ հենց միտինգի դուրս եկած այդ տասնյակ հազարավոր մարդիկ արայիկ դավաճանին դեն չեն շպրտում ու տեղը նախագահի պաշտոնակատար նշանակում մեկ ուրիշին, ասենք, արցախցի դեպուտատ Նելլա Գրիգորյանին (հայտնի ելույթը լսած կլինեք):

Ֆիլարետ Նահատակյան

Դիտվել է՝ 16858

Մեկնաբանություններ