Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Շրջափակված, սոված, սեփական զավակների դիակները գրկած ժողովրդին պետք էր էդ պահին ուղղակի փրկել

Շրջափակված, սոված, սեփական զավակների դիակները գրկած ժողովրդին պետք էր էդ պահին ուղղակի փրկել
08.04.2025 | 05:55

Ասենք մարդ ի՞նչ կարգի դեգեներատ իդիոտ լինի, որ ատրճանակի սպառնալիքով ստորագրված թղթի կտորին անընդհատ հղում կատարի։

Ատրճանակի սպառնալիքը էս դեպքում ո'չ թե կամ ո‘չ միայն Շահրամանյանի մասին է, այլ Արցախում 4 կողմից շրջափակված, սոված, սեփական զավակների դիակները գրկած ժողովրդի, որին պետք էր էդ պահին ուղղակի փրկել։

Ընդ որում, կա՛մ Հայաստանից ռազմական աջակցության կամ այնպես, ինչպես եղավ։

Գազայի հետ համեմատելը մեթոդական լրջագույն սխալ է, որովհետև Գազան ուներ ելք դեպի ծով, սահման Եգիպտոսի հետ և 3 միլիոնի կարգի բնակչություն։

Իսկ Արցախը 4 կողմից շրջափակված, բանտային ռեժիմի էր վերածվել։

Իսկ ռուսների մասով, նույն դեգեներատներին պետք է բացատրել (թեպետ անօգուտ է), որ ո՛չ թե Արցախի իշխանությունները, կամ Արցախի ժողովուրդն է նրանց որպես խաղաղապահ հրավիրել Արցախ, այլ Հայաստանի անունից նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրողը։

Էնպես որ, ով հղում է կատարում այդ փաստաթղթին, նա առնվազն մտավոր և բարոյական լրջագույն խնդիրներ ունեցող արարած է։

Այս բնութագրման պատասխանը վերևում արդեն գրել եմ...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8691

Մեկնաբանություններ