Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության դեմ արտահայտվող անձինք մեծարում են բռնապետ Իոսիպ Բրոզ Տիտոյին:
Երևանում կա Տիտոգրադյան փողոց («Էրեբունի» ԲԿ-ի փողոցը):
Տիտոգրադը նախկին Հարավսլավիայի կազմում ընդգրկված հանրապետություններից մեկի` Չեռնոգորիայի, մայրաքաղաքն էր: Տիտոգրադը նախկին Հարավսլավիայի բռնապետ Իոսիպ Բրոզ Տիտոյի անունն էր կրում:
Բրոզ Տիտոն վաղուց չկա:
Հարավսլավիան վաղուց չկա:
Տիտոգրադ անունով քաղաք վաղուց չկա:
Ավելին` Չեռնոգորիան այժմ աշխարհի պետությունների գերակշիռ մեծամասնության համար հայտնի է որպես Մոնտենեգրո, մայրաքաղաք` Պոդգորիցա (նախկին` Տիտոգրադ): Սակայն, Հայաստանում կա Տիտոգրադյան փողոց:
Ամենայն հավանականությամբ, Երևանի քաղաքապետարանը պաշտում է Իոսիպ Բրոզ Տիտոյին: Այն քաղաքապետարանը, որի ավագանիների զգալի մասը «թունդ արևմտամետ է» և պատրաստվում է բողոքի ցույց կազմակերպել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ:
Ահա, այսպիսի բարքեր:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ