-
01.05.2020|
00:11
«Մինչև Ավստրալիայի հայտնագործումը Հին աշխարհում համոզված էին, որ բոլոր կարապները սպիտակ են: Նրանց աներեր համոզմունքը լիովին ապացուցված էր փորձով: Առաջին սև կարապի հետ հանդիպումը, հավանաբար, խիստ զարմացրել է թռչնագետներին, բայց այդ պատմությունը ցույց է տալիս՝ դիտարկումների կամ փորձի ինչ կոշտ սահմաններում է ձևավորվում մեր իմացությունը:
-
30.04.2020|
13:58
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ապրիլի 28-ին Ազգային ժողովին ներկայացրել է կարանտինից դուրս գալու ռազմավարությունը: Սահմանափակումները Ֆրանսիայում հանվելու են մայիսի 11-ից, եթե համաճարակային իրավիճակը թույլ տա:
-
30.04.2020|
13:53
Վիթխարի Ռուսաստանը շարժվում է դեպի կորոնավիրուսի տարածման պիկը: Տնտեսությունը և աշխատավարձները շարունակում են անկումը, միլիոնավոր ռուսաստանցիների աղքատություն է սպառնում՝ գրում է Handelsblatt-ը:
-
29.04.2020|
09:28
Ֆրանսիայի պատգամավորները էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացրել սրճարանների ու ռեստորանների փուլ առ փուլ բացման իրենց ծրագիրը՝ հաղորդել է Europe 1 ռադիոկայանը: Կառավարությունը հայտարարել է, որ հասարակական սննդի հաստատությունների բացման ժամկետների որոշումը կընդունվի մայիսի վերջին:
-
29.04.2020|
09:25
Միլիարդատեր, ֆիլանտրոպ Բիլ Գեյթսը Le Figaro-ին հարցազրույցում ընդունել է, որ իրոք 2015-ին ելույթ է ունեցել համաժողովում ու կանխատեսել պանդեմիան, նաև New England Review of Medicine ամսագրում շարադրել է նախապատրաստական քայլերը:
-
28.04.2020|
11:24
Սպառման բացակայությունը հանգեցնում է նավթամբարների գերհագեցածությանը՝ Der Spiegel-ի տվյալներով՝ ազատ են միայն նավթամբարների 27%, իբրև լողացող պահեստարաններ օգտագործվում են լցանավերը:
-
28.04.2020|
11:14
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կորոնավիրուսի բարդացումներից ապաքինվելուց հետո վերադառնալով աշխատանքի, նախազգուշացրեց վարակի բռնկման երկրորդ ալիքի ռիսկի մասին, եթե կարանտինը չափազանց արագ հանվի:
-
28.04.2020|
00:12
Միշտ չէ, որ մենք գրում ենք ԱՄՆ-ի ներքին գործերի մասին, բայց աչքաթող էլ չենք անում իրադրությունն այդ երկրում, մանավանդ որ այս տարին նախընտրական է։ Հակամարտող ճամբարները` հանրապետականներն ու ժողովրդավարները, ըստ էության, արդեն պարզել են նոր ժամկետով նախագահի իրենց թեկնածուներին։
-
28.04.2020|
00:07
Գուցե անհավատալի է, որ եղրևանին վաղուց ծաղկել է, իսկ Հայաստանում ավելի շատ ձյուն է եկել, քան ձմռանը: Հայաստանն այսպիսի երկիր է՝ անկանխատեսելի, արտառոց ու արկածախնդիր: Բնությունն էլ, մարդիկ էլ, կյանքն էլ: Անհավանական երկիր:
-
27.04.2020|
09:33
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաձգեց խորհրդարանին ու ժողովրդին ուղերձը՝ ասելով, որ այդպես է որոշել «կորոնապսիխոզի, վարակների ու հայտարարված պանդեմիայի պատճառով»: Նա հայտարարեց, որ առաջիկայում բելառուսները նոր Սահմանադրություն կստանան:
ր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am