Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Լոնդոնում մեկնարկել է կրթության նախարարների համաշխարհային համաժողովը

Լոնդոնում մեկնարկել է կրթության նախարարների համաշխարհային համաժողովը
20.01.2015 | 21:35

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է կրթության նախարարների համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 500 պատվիրակներ 82 երկրներից, այդ թվում շուրջ 40 նախարարներ: Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Մինչև համաժողովի պաշտոնական բացման արարողությունը ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը Բրիտանական խորհրդի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ղեկավարների հետ և մասնակցել «Որակի ապահովումը բարձրագույն կրթության ոլորտում» քննարկմանը:

Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումները, մասնավորապես կրթության որակի ապահովմանը միտված աշխատանքների ընթացքը: «Կրթության ոլորտում որակի ապահովման համար անհրաժեշտ համակարգային բարեփոխումները Հայաստանում արդեն իսկ իրականացված են: Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են տարվում ուսումնական հաստատություններում կրթության որակի ապահովման մեխանիզմների լիարժեք ներդրման ուղղությամբ»,- իր ողջյունի խոսքում նշել է Ա. Աշոտյանը:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ