Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Իսկ դուք գիտե՞ք, որ այս պահին Labubu-ն ավելի թանկ արժե, քան՝ Գազպրոմը

Իսկ դուք գիտե՞ք, որ այս պահին Labubu-ն ավելի թանկ արժե, քան՝ Գազպրոմը
06.09.2025 | 14:50

Զարմացա՞ք, ես էլ, քանի որ տարբեր աղբյուրներում նշվում էր, որ Popmart-ն արժե 41 մլրդ դոլար, իսկ Գազպրոմը՝ 38 մլրդ։

Բայց ինչու՞, ո՞նց կարողացավ այս չինական խաղալիքն այդքան պոպուլյար դառնալ։ Ուղղակի պատահականությամբ, քանի որ բիզնեսում բախտի գործոնը ԿԱ։

Որպեսզի ձեզ ավելորդ ինֆորմացիայով չծանրաբեռնեմ, արագ նշեմ, թե ինչպես է առաջացել Labubu-ն։ Նախ այն չինական է, իսկ հեղինակը՝ Կասինգ Լուն, նշում է, որ այն տեսել է երազում։ Ու հիմա ավելի զարմանալին՝ այս խաղալիքն արդեն 10 տարեկան է, որը ծնվել էր փոքրիկների համար նախատեսված "The Monsters Toys" գրքի համար որպես պերսոնաժ։ Միգուցե այդպես էլ Labubu-ն կմնար Չինաստանում, եթե պերսոնաժով չհետաքրքրվեր չինական խաղալիքներ արտադրող գիգանտ Popmart-ը։

2019 թվականին Popmart-ը պայմանագիր է կնքում Կասինգ Լունի հետ, որպեսզի այդ պերսոնաժով խաղալիքներ թողարկի։ Հենց այդ որոշումից էլ Labubu-ն սկսում է փառքին հասնելու իր ճանապարհը։

Խաղալիքն այդպես էլ վաճառվում էր, հիմնականում գնում էին կոլեկցիոներները, կամ էլ գիրքը կարդացած մարդիկ, սակայն կայծ էր պետք։

2024 թվականին տեղի է ունենում մի իրադարձություն, որը կտրուկ փոխում է բիզնեսի ընթացքը։

1. Պատահականություն - Ամեն ինչ սկսվում է պատահականությունից, երբ կորեական BLACKPINK խմբի Lisa-ն Լաբուբուն գրկած Ինստագրամում սթորի է տեղադրում։ Ի դեպ, հենց այդ նկարն էլ տեղադրել եմ այս փոստում։ Ֆանատներին մի հարց էր հետաքրքրում, թե այդ ինչ խաղալիք է գրկել իրենց կուռքը։ Օքեյ, կայծը կար, հիմա որպեսզի մեծ մարքեթինգային հրդեհ բռնկվի, հարկավոր էր բենզին, ի՞նչ անել։ Իսկ այդ բենզինը մարդիկ էին, ովքեր ցանկանում էին կիսվել իրենց փորձով։

2. UGC - (User Generated Content) - Ֆանատները գնում էին խաղալիքն ու տեսնում, որ տուփը փակ է, անհասկանալի է, թե ինչ է մեջը։ Popmart-ի խորամանկությունն այն էր, որ խաղալիքները վաճառում էին Blind Box-երով, այսինքն տուփը փակ էր, մարդիկ չգիտեին, թե ինչ տեսակի Լաբուբու էր իրենց բաժին հասնելու և դա նկարում էին վիդեոյով ու տեղադրում սոցցանցերում։

Կամ այլ կերպ ասած՝ անբոքսինգ էին անում։ Սա էլ իր հերթին յուրաքանչյուր գնում փոքրիկ ինտրիգ էր առաջացնում, իսկ ինտրիգը բոլորս էլ գիտենք վիրուսային քոնթենթի իդեալական առիթ է։ Պատկերացրեք, Popmart-ը ոչ մի գումար չի ծախսում, բայց իրենց պրոդուկտի մասին վիդեոներ են ստեղծվում։ Ուստի UGC (բացատրությունը՝ Հ.Գ.-ում) քոնթենթ ամենաուժեղ վաճառող քոնթենթի ուղղություններից է, քանի որ մարդիկ ավելի շատ են վստահում իրենց պես մարդկանց, քան գովազդներին։

3. Tik-Tok - Էլ ի՞նչ չինական հաջողություն առանց Տիկ-Տոկի։ Վերևում նշածս քոնթենթը չէր տարածվի, եթե այն չտեղադրեին Տիկ-Տոկում, իսկ Տիկ-Տոկը գիտեք, թե ինչ հետաքրքիր ալգորիթմ ունի և կարող է ցանկացած թրենդային թեմա կրակել։ 2025 թվականի գարնանն արդեն Tik-Tok-ում նկարվել էր մոտ 2 մլն վիդեո Լաբուբու թեգով, հիմա հաստատ ավելի շատ կլինի։

Ես «ինադու» չեմ փնտրում, որ հետո ինձ չառաջարկի նման վիդեոներ։

Իսկ ինչու՞ էին Լաբուբուի վիդեոներն այդպես տարածվում, պարզ է, անբոքսինգը համարվում է ամենատարածված վիդեոքոնթենթի տեսակներից մեկը, քանի որ ինտրիգ ու հետաքրքրություն կա։ Մարդուն հետաքրքրում է, թե վերջում ի՞նչ տեսակի Լաբուբու է լինելու։

4. Ու այն պահից, երբ կայծը կար, UGC քոնթենթը կար, Տիկ-Տոկի ալգորիթմն էլ անխնա տարածում էր վիդեոները, խաղի մեջ են մտնում մարքեթոլոգները։ Որպեսզի խաղալիքի նկատմամբ հետաքրքրությունը չմարի, Popmart-ի մարքեթոլոգները որոշում են արտադրել սահմանափակ քանակությամբ Լաբուբուներ։ Ու սկսվում են հերթերը, քանի որ քանակը սահմանափակ էր, մարդիկ նստում էին խանութների դիմաց, որպեսզի ստանան իրենց Blind Box-երով Լաբուբուն, բացեն ու տեսնեն, թե որ տեսակն է իրենց բաժին հասել։ Իսկ որտեղ դեֆիցիտ, այնտեղ վերավաճառք։ Օրինակ, մարդու հասակի Լաբուբուն ու միակ օրինակը վաճառվել էր 150 000 դոլարով։

Սա խայծ էր, քանի որ մյուսներն էլ էին մտածում, իսկ միգուցե մենք էլ ունենանք յուրահատուկ մոդել, որը կարող ենք թանկով վերավաճառել։ Այս վաճառքն էլ բերում է ԶԼՄ-ներում վերնագրեր, որն էլ ավելի է մեծացնում հայփն ու մարդկանց ստիպում հերթեր կանգնել։

2025 թվականի փետրվարին էլ մյուս ինֆլյուանսերներն են տոն տալիս՝ մասնավորապես Ռիհաննան է իր Louis Vuitton պայուսակից Լաբուբու կախում և նկարվում, որին էլ հաջորդում է Քիմ Քարդաշյանի և Դուա Լիպայի նկարը։

Ահա այսպես, ինչ-որ մի պատահականություն բերում է հետաքրքրության, որն էլ բերում է ինտրիգի, քանի որ մարդիկ ցանկանում էին բացել տուփն ու տեսնել, թե ինչ խաղալիք է իրենց բաժին հասել, դրանից առաջանում է հայփ, որն էլ բերում է սահմանափակ քանակությամբ խաղալիքների թողարկման, դրան հետևում է երկրորդական շուկան, ԶԼՄ-ներում հոդվածներ, որն էլ ավելի մեծ հայփ է առաջացնում։

Կարճ՝ այսքանը։

Ինչևէ, բախտի գործոնը մեծ է, պիտի ճիշտ պահին ճիշտ տեղում լինել։

Վահագն ԴԻԼԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

UGC (User Generated Content) - Յուզեր ջեներեյթիդ քոնթենթն այն քոնթենթն է, որը կիսվում են հաճախորդները ձեր մասին, այլ ոչ թե բրենդները, ինֆլյուանսերները, կամ էլ գովազդային ընկերությունները, զուտ սովորական հաճախորդները։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ