Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Մեկնարկային հնարավորություններ, որ մսխվեցին վեցուկես տարիների ընթացքում

Մեկնարկային հնարավորություններ, որ մսխվեցին  վեցուկես տարիների ընթացքում
07.02.2025 | 16:17

Վերջին օրերին Խրիմյան Հայրիկին ծաղրող Փաշինյանը իր մեկշաբաթյա այցը ԱՄՆ ամփոփում է դատարկությամբ։ Մեկ շաբաթվա ընթացքում որոշում կայացնող որևէ լուրջ պաշտոնյայի հետ բովանդակային հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ։ Եվ միայն փոխնախագահ Վենսի հետ մի քանի րոպեանոց պրոտոկոլային հանդիպում, որից նրան լուսանկար էր պետք՝ դեմքին ինքնագոհ ժպիտով: Շուտով Հ1-ի, իշխանական ու իշխանամերձ լրատվականների և քարոզիչների կողմից այն կորակվի որպես «պատմական հանդիպում»։

Ի տարբերություն քեզ, Նիկոլ Փաշինյան, Խրիմյան Հայրիկը 19-րդ դարի վերջին քառորդի իրողությունների ներքո էր գործում, չուներ էն մեկնարկային հնարավորությունները, որոնք դու մսխեցիր բռնատիրությանդ ու օկուպացիոն կառավարմանդ վեցուկես տարիների շրջանում։

Ի տարբերություն քեզ, Խրիմյան Հայրիկը հայկական օրակարգ էր ներկայացնում։ Ու թեև վերջին ասուլիսիդ ժամանակ մանիպուլյատիվ փորձ կատարեցիր՝ Թումանյանի «Երկու հայր» պատմվածքի բովանդակության հիման վրա Խրիմյան Հայրիկի կերպարի մեջ մտնելու, իմացիր, որ, ի տարբերություն քեզ, Խրիմյան Հայրիկը դժբախտ էր՝ անկեղծ էր իր հեկեկումի մեջ։ Դու երջանիկ ես, իսկ քո օրակարգը ուտելու մասին է։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 4740

Մեկնաբանություններ