Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Թուրքիայի հիմնական խնդիրը քրդական հարցն է, ու դա սպառնում է Թուրքիայի գոյությանը. Ստեփան Դանիելյան

Թուրքիայի հիմնական խնդիրը քրդական հարցն է, ու դա սպառնում է Թուրքիայի գոյությանը. Ստեփան Դանիելյան
02.06.2022 | 07:34

Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, 18 միլիոնից ավել քուրդ կա, ըստ ոչ պաշտոնականի՝ բնակչության 1/3-ը, իսկ մոտակա երկու տասնամյակում քրդերի թիվը կարող է հավասարվել թուրքերի թվին, այն էլ այն պարագայում, որ քրդերի բնակչությունն ավելի երիտասարդ է՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ:
Սիրիայում ինչ անում է Էրդողանը, հասկանալի է, ինքը Սիրիայի քրդերին հեռացնում է իր սահմաններից ու փորձում է արաբներ տեղափոխել այնտեղ: Ով էլ գա Էրդողանի փոխարեն, այդ քաղաքականությունը շարունակելու է:


Հիմա այդ խնդիրը այլ տեսանկյունից դիտարկենք: Որտեղ է բնակվում քրդերի հիմնական զանգվածը: Այո, Հայաստանի սահմանին, ու տեսականորեն Թուրքիան Հայաստանում պետք է նույն քաղաքականությունը վարի, ինչ որ Սիրիայում, նաև մոտ 8 միլիոն քուրդ է ապրում Իրանում՝ Թուրքիայի սահմանին:
Այնտեղից նույնպես նման վտանգ է սպառնում: Այսինքն, Իրանի այդ հատվածն ու Հայաստանը Թուրքիայի համար անվտանգության առումով ստրատեգիական զոնաներ են: Ըստ թուրքերի, քրդերը դեպի արտաքին սահման ելք չպետք է ունենան: Այս խնդրի լուծման համար Թուրքիայի հիմնական խաղադրույքն Ադրբեջանն է ու Իրանի ադրբեջանցիները:

Այն, ինչ կատարվում է Սիրիայում, մեզ պետք է ուղղակիորեն մտահոգի:


Հ.Գ. Ըստ Սևրի պայմանագրի ու բազմաչարչար Վիլսոն պապիկի որոշման, քրդերը նույնպես պետք է ազգային օջախ ունենան: Հետաքրքիր է, թե Ամերիկան իրեն ինչպես է պահելու Սիրիայում, երբ մոտ օրերս թուրքերը սկսեն Սիրիայում քրդերի էթնիկ զտումներն ու տեղահանությունները, կհիշի՞ Վիլսոնի իրավարար որոշումը, թե՝ կմոռանա (ի տարբերություն Հայաստանի, ծովն էլ մոտիկ է, որտեղ ամերիկյան ավիակիրներ են զբոսնում): Քանի որ «Դիարբեքիրի Ծռեր» կազմակերպություն չկա, կամ էլ տեղյակ չեմ նման երևույթի մասին, հույս ունենանք, որ քրդերն ավելի սթափ կերպով իրենց կպահեն ու իրականությանը բաց աչքերով կնայեն։

Դիտվել է՝ 9940

Մեկնաբանություններ