ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

ՀՅԴ ՀԵՄ. Պատգամավորները հայհոյել ու հարձակվել են ցուցարարների վրա

ՀՅԴ ՀԵՄ. Պատգամավորները հայհոյել ու հարձակվել են ցուցարարների վրա
28.12.2020 | 20:47

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարել է.

«Այսօր առավոտյան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերները և համակիրները մասնակցել են Ազգային ժողովի մուտքի դիմաց իրականացվող խաղաղ ակցիային, որի ընթացքում քաղաքացիները հավկիթներով դիմավորել են Հայաստանի կործանման դավադիր ծրագրին սատարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, իսկ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարձակվել խաղաղ ակցիա իրականացնողների վրա։ Ոստիկանության կողմից պատգամավորների այս վարքագիծը մնացել է անպատասխան, մինչդեռ խաղաղ ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։ Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո անցել է ավելի քան 3 ժամ, սակայն ոստիկանությունը հրաժարվում է ազատ արձակել նրանց, այդպիսով կոպտորեն ոտնահարելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։ Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը դադարել սատարել հոգեվարքի մեջ գտնվող Հայասանի դավադիր իշխանություններին և գործել բացառապես ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի»։

Դիտվել է՝ 7853

Մեկնաբանություններ