ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 2

Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 2
08.10.2025 | 11:29

Սկիզբը՝ այստեղ

Եթե Թրամփը հատի կարմիր գիծը, Երրորդ համաշխարհայինից խուսափելը կարող է անհնարին լինել

Ռուսաստանի համար ծանրագույն ժամանակաշրջան կսկսվի, եթե ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը, ի վերջո, որոշի ՆԱՏՕ- ի կամ եվրոպական որոշ պետությունների միջոցով Ուկրաինային փոխանցել «Tomahawk» բարձր ճշգրտության թևավոր հրթիռներ, մանավա՛նդ, եթե այդ որոշումը լինի հրթիռների մեծ խմբաքանակի կամ դրանց վերջին՝ մինչև 2500 կմ հեոահարության մոդիֆիկացիաների հատկացման վերաբերյալ:

«Tomahawk»- ը բազմանպատակային հրթիռ է՝ նախատեսված հրամանատարական կետերի, ռադարների, ՀՕՊ մարտկոցների, օդանավակայանների և այլ թիրախների խոցման համար:

Վաշինգտոնի այդ հնարավոր քայլը կարող է ճակատում Ռուսական բանակի ներկայիս առաջխաղացումը որոշ ժամանակ անց կասեցնել կամ առնվազն դանդաղեցնել, իսկ թիկունքում ստեղծել շատ ծանր իրավիճակ՝ հրդեհված, ավերված էլեկտրակայաններ (բացառված չէ նույնիսկ՝ ատոմային…) և արդյունաբերական ձեռնարկություններ, ռազմական օդանավակայաններ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության ավիացիայի, անգարներում կամ թռիչքուղիներում խոցված ռազմական կործանիչներ և ռմբակոծիչներ, այդ թվում ռազմավարական նշանակության, նավահանգիստներ, ռազմանավեր, զորամասեր, Ռազմավարական նշանակության ռադարներ, հրթիռների արձակման կայանքներ, հոսպիտալներ, իշխանության մարմինների վարչական շենքեր, կամուրջներ և քաղաքացիական այլ օբյեկտներ…

Որ ՌԴ ԶՈւ ՀՕՊ միջոցները նշված հրթիռների մի մասը կխփեն, կչեզոքացնեն, կասկածից դուրս է, բայց կասկածից դուրս է նաև այն, որ հրթիռների մի մասը կհասնի թիրախներին:

Վերոնշյալի արդյունքում Ռուսաստանն ինքնապաշտպանության և իր ռազմավարական պարտությունը թույլ չտալու նպատակով կարող է հարկադրված լինել Ուկրաինային հարվածել մարտավարական նշանակության միջուկային զենքով (եթե «Орешник» հրթիռային համալիրների կամ դրանց հիպերձայնային հրթիռների քանակն անբավարար համարվի), ինչին, որքան էլ ոմանց անհավատալի թվա, ձգտում են հայտնի ցեղի ներկայացուցիչ Զելենսկին և նրա թիկունքում կանգնած Արևմուտքը (առնվազն՝ Արևմուտքի ծայրահեղ ձախ, ուլտրալիբերալ, գլոբալիստական ուժերը), որպեսզի երբ ջինը շշից բաց թողնվի, համարեն, որ ՌԴ- ի հանդեպ իրենց ձեռքերն արդեն ազատ են արձակվել և, ասենք, Ուկրաինային փոխանցեն մարտավարական նշանակության միջուկային զենք, կամ զորքեր մտցնեն Ուկրաինա, կամ դեմ չլինեն ռուսական ատոմային էլեկտրակայանները «Tomahawk»- ներով կամ այլ հրթիռներով Չեռնոբիլի վերածելուն…

Թրամփը փաստացի որոշում է կայացրել

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ «Tomahawk» հրթիռների և Ուկրաինայի հարցով փաստացի որոշում է կայացրել, սակայն ինչպես բնորոշ է իրեն, մեկ նալին է խփել, մեկ մեխին, և հավատարիմ ՌԴ- ի նկատմամբ հավաքական Արևմուտքի քաղաքականությանը, նախընտրել է Ռուսաստանին ռազմավարական անորոշության մեջ պահել, այսինքն՝ չի պարզաբանել, թե «Tomahawk» հրթիռների վերաբերյալ իր փաստացի որոշումն ինչում է կայանում: Նա մի կողմից հայտարարել է՝ «Ես չեմ հասնի էսկալացիայի», մյուս կողմից հավելել է, որ կցանկանար հասկանալ, թե Ուկրաինան ինչպես է մտադիր օգտագործել այդ հրթիռները, և որ թիրախներն է պատրաստվում թիրախավորել դրանցով, սրանով ակնարկելով, որ իրեն բավարարող պատասխանի դեպքում կարող է տրամադրել վերոնշյալ հրթիռները:

ԱՄՆ- ում հայտարարել են Կիևին «Tomahawk» հրթիռների մատակարարման վտանգավոր հետևանքների մասին

Ամերիկացի հասարակական գործիչ, հակամիջուկային շարժումը ներկայացնող փորձագետ Գրեգ Մելոյի կարծիքով, որը գլխավորում է Լոս Ալամոսի հետազոտական խումբը, Վաշինգտոնի կողմից Կիևին «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումը կդիտարկվի որպես Ուկրաինայում հակամարտության լուրջ ռազմավարական էսկալացիա:

«Московский ցкомсомолец»– իցփոխանցմամբ , Մելոն ТАСС- ի հետ զրույցում ընդգծել է, որ Թրամփի առջև այժմ հիմնարար ընտրություն է դրված՝ շարժվե՞լ դեպի խաղաղություն, թե՞ կատարել լայնամասշտաբ քայլ դեպի Ռուսաստանի հետ պատերազմ:

Կիևին «Tomahawk»-ների հնարավոր փոխանցումն էսկալացիայի լուրջ շրջափուլ է համարել նաև Կրեմլը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ ամերիկյան հեռահար «Tomahawk» հրթիռները կարող են լինել նաև միջուկային տարբերակով (մարտագլխիկով.- Ա. Հ.), ուստի Կիևին դրանց փոխանցումը կդառնա էսկալացիայի լուրջ շրջափուլ:

Պեսկովը, РБК- ի փոխանցմամբ, այսպես է մեկնաբանել Թրամփի նոր հայտարարությունը, որ «գրեթե որոշում է կայացրել» Կիևին «Tomahawk»- ի մատակարարման վերաբերյալ:

«Կարծում եմ, ուզում եմ պարզել, թե նրանք ինչ են անելու նրա հետ,- ասել է ԱՄՆ- ի նախագահը:- Դուք գիտե՞ք, թե որտեղ են դրանք ուղարկելու: Կարծում եմ, ես պետք է այդ հարցը տամ»:

«Մենք հասկանում ենք, որ պետք է սպասել ավելի հստակ հայտարարությունների, եթե դրանք հետևեն,- ասել է Պեսկովը:- Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ինչ վերաբերում է սպառազինության մատակարարումներին, սկզբում դրանք տեղի են ունենում, իսկ հետո հայտարարություններ են հնչում։ Համենայն դեպս, այդպես էր Թրամփի նախորդի՝ Ջո. Բայդենի վարչակազմի օրոք։ Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը, ապա այն միանգամայն աներկբա է արտահայտվել Պուտինի կողմից «Վալդայ» բանավեճային ակումբի վերջերս կայացած հանդիպման ժամանակ»:

Գրեթե բացառված է, որ ԱՄՆ- ը «Tomahawk»- ները հակամարտության գոնե այժմյան փուլում Ուկրաինային փոխանցի միջուկային մարտագլխիկներով, սակայն Պեսկովը, երևի նկատի ունենալով, որ ռուսաստանցիների նյարդերը շատ լարված են, թաքցրել է ճշմարտությունը և չի ասել, որ Կիևին «Tomahawk»- ների փոխանցումն էսկալացիայի լուրջ շրջափուլի կհանգեցնի նույնիսկ այն դեպքում, եթե դրանք լինեն ոչ թե միջուկային, այլ սովորական մարտագլխիկներով: ՌԴ նախագահի խոսքով՝ այդ հրթիռներն Ուկրաինայում կիրառելն առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության, անհնար կլինի։

«The Wall Street Journal» պարբերականի տվյալներով՝ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ սեպտեմբերի վերջին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է վերացնել Կիևի կողմից ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները, սակայն այդ առումով որևէ պարտավորություն չի ստանձնել: «Axios»- ը գրել է, որ այդ հանդիպմանը Զելենսկին հենց «Tomahawk» հրթիռներ է խնդրել, որոնք ԱՄՆ- ը մինչ այդ հրաժարվել էր մատակարարել Ուկրաինային:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ