ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մարդուն կենդանի է պահում իր արժանապատվությունը

Մարդուն կենդանի է պահում իր արժանապատվությունը
31.10.2025 | 11:26

Նորից եմ տեղադրում, որպեսզի հիշեցնեմ ընկերներիս․

Այս պատմությունը միշտ հիշեցնում է ինձ, թե ինչ է իրական ուժը և արժանապատվությունը։ Երբեմն ամենախոր դասերը գալիս են լռությունից, երբ մարդը ոչինչ չի ասում, այլ պարզապես ապրում է։

Փնտրտուքների ճանապարհին

Իմ մասնակցած հերթական հետազոտական աշխատանքն էր՝ այս անգամ վիճակագրական տվյալներ հավաքելու նպատակով։ Պետք էր հարցազրույց անցկացնեի մարդկանց հետ, որոնց կյանքը ղեկավարվում են արհեստական սարքերով։

Մուտք գործելով այդ աշխարհ՝ զգացի, որ ես ոչ միայն հետազոտող եմ, այլ նաև հյուրը՝ մի աշխարհում, որտեղ մարդկային ուժը և տեխնոլոգիան սերտաճել էին՝ ստեղծելով անհասկանալի, բայց խորապես տպավորիչ իրականություն։

Անհնար էր չնկատել, թե որքան խիստ ու ճշգրիտ են նրանց շարժումները․ յուրաքանչյուր ձեռք, յուրաքանչյուր հայացք կարծես հաշվարկված լիներ, և միաժամանակ՝ անսպասելիորեն մարդկային՝ թաքնված փոքրիկ ժպիտների, հառաչանքների և հիշողությունների մեջ։ Տեխնոլոգիան վերահսկում էր մարմինը, բայց ոչ հոգին։

Հենց դա էլ ստիպեց հասկանալ՝ նույնիսկ ամենաշատը վերահսկվող կյանքում էլ կա ազատության անկյուն, որին տեխնիկան չի կարող մոտենալ։

Արժանապատվության ուժը

Դուռը թակեցի։ Քիչ անց ներսից լսվեց անսովոր զրնգոց, ու դանդաղ բացվեց դուռը։ Դռան ճեղքում հայտնվեց տղամարդ՝ նստած անվասայլակի մեջ։ Դեմքը՝ ջախջախված ու անճանաչելի, ձեռքերն ու մարմնի մյուս անդամները՝ գրեթե անտեսանելի։ Նրա ձեռքերին միացված էին մետաղյա, գրեթե ռոբոտիկ սարքեր։

Նա ձեռքին երկար մետաղյա գործիք էր պահում՝ հենց դրանով էլ բացեց դուռը։

- Ներեցեք,- ասաց մեղմ, բայց հանգիստ ձայնով,- ես ճաշում էի։

Ես լուռ սպասում էի, մինչև նա վերադառնա։ Նրա յուրաքանչյուր շարժումը տևում էր հավերժություն․ վերցնել փոքրիկ կտոր բանջարեղեն, հասցնել բերանին, նորից կրկնել... Այդ պարզ գործողության մեջ կար մի անտեսանելի պայքար՝ լի ուժով ու համառությամբ։

Երբ առաջարկեցի օգնել, նա ժպտաց։

Այդ ժպիտում կար ամեն ինչ՝ ցավ, խաղաղություն, լույս։

Եվ ասաց․

- Բա էլ ինչի եմ ապրում, եթե դա էլ ինքս չկարողանամ անել։

Այդ պահին հասկացա՝

Մարդուն չի կործանում ցավը։ Չի կործանում կորուստը։ Մարդուն կենդանի է պահում իր արժանապատվությունը։

Ես դուրս եկա այլևս նույնը չլինելով։

Այդ մարդը ինձ սովորեցրեց կյանքի ամենամեծ դասը․

Ապրել նշանակում է հաղթահարել ոչ թե ուրիշների օգնությամբ, այլ սեփական ներքին լույսով։

Իսկ ես մտածում էի, թե ընդամենը զրուցելու էի գնացել…

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ