Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ներկա քաոսային գլոբալ բախումը կծնի երկբևեռ ուժային աշխարհ

Ներկա քաոսային գլոբալ բախումը կծնի երկբևեռ ուժային աշխարհ
05.11.2025 | 16:15

Մարդկության պատմությունը մեծ քանակությամբ լոկալ բնույթի մանր ուժային բևեռներից ավելի ու ավելի փոքր քանակությամբ ավելի ու ավելի ուժեղ ու հզոր ուժային բևեռներին անցնելու պատմություն է:

Մարդկանց միջև կոմունիկացիայի, տրանսպորտի և տեխնոլոգիաների աճը ուղեկցվել է նրանց շահերի ավելի ինտենսիվացող բախումներով, որն էլ, իր հերթին, բերել է որակական նոր տեսակի տենդենցների, որոնցից ամենահիմնականներից մեկը մարդկանց միավորումն է ավելի ու ավելի հզոր ուժային միավորների մեջ:

Ուժային նման միավորումը միակ ճանապարն էր ավելի հզորանալու և մրցակցին կամ թշնամուն հաղթելու համար, որը ապրելը շարունակելու ամենահավանական ճանապարհն էր:

Մյուս կողմից էլ, սա մի տենդենց կամ պրոցես էր, որի ընթացքում ստիպված իրենց ուժերն էին միավորում նախկին հակառակորդները, բայց որոնք նաև ունեին ընդհանուր թշնամիներ:

Նման պրոցեսը նաև ուղեկցվում էր միավորվողների միջև հակասությունների առնվազն մի մասի ժամանակավոր անտեսումով, քանի որ դա էր պահանջում ապրելու ավելի գլոբալ պահանջը:

Նույն ապրելու գլոբալ պահանջը բերում էր նաև հակառակ պրոցեսին՝ ուժային միավորների տրոհմանը, բայց, ընդհանուր առմամբ, ուժային միավորումները գերակշռում էին տրոհումների նկատմամբ, որն էլ բերեց արևմտակենտրոն աշխարհի ուժային բազմաբևեռությանը, մի վիճակ, որն էլ, ընդհանուր առմամբ, պահպանվեց մինչև երկրորդ աշխարհամարտի ավարտը:

Դրան էլ, սառը պատերազմի պայմաններում, հետևեց երկբևեռ բնույթի ուժային աշխարհը՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև մրցակցության տեսքով:

Շնորհիվ ատոմային զենքի, այդ մրցակցության պրոցեսը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև նաև խաղաղ գոյակցության պրոցես էր, որին էլ, տարբեր պատճառներով, հետևեց Խորհրդային Միության կոլապսը՝ ծնելով աննախադեպ բացարձակ ուժային միաբևեռություն՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ:

Եվ այստեղ աշխարհը բախվեց որակապես նոր երևույթի, այն է՝ բացարձակ ուժային միաբևեռության անկայունության հետ, որը պայմանավորված էր և՛ բևեռի ներսում տեղի ունեցող պրոցեսներով, և՛ դրսի ուժերի միավորումներով՝ ըստ վաղուց հայտնի ալգորիթմի:

Ներկա խառը իրավիճակում ենթադրվում է, որ անկայուն միաբևեռությանը փոխարինելու կգա ուժային բազմաբևեռությունը, որը ներկա պայմաններում համարվում է ամենահավանական սցենարը:

Բայց կան նաև այլ բնույթի նկատառումներ, որոնք խոսում են այն մասին, որ մարդկանց միջև ներկա գլոբալ կապվածության և տեխնոլոգիաների պայմաններում բազմաբևեռ աշխարհը միաբևեռի նման կլինի անկայուն և կունենա ուժային բևեռների թվի կրճատման տենդենց:

Ուրիշ խոսքով, ինչպես աշխարհացունց երկրորդ աշխարհամարտը ծնեց երկբևեռ աշխարհ, այնպես էլ ներկա քաոսային տեսակի գլոբալ բախումը ևս կծնի երկբևեռ ուժային աշխարհ, որը, առնվազն սկզբնական շրջանում, որպես բևեռների կենտրոններ, կունենա ԱՄՆ-ին և Չինաստանին:

Մի հանգամանք, որը կծնի դեպի նման լուծումը տանող և դրան հաջորդող բազմաթիվ հնարավոր սցենարներ բոլոր երկրների համար, լինեն դրանք համեմատաբար ուժեղ, թե թույլ:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ