08.10.2014|
16:48
Հոկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում տեղի կունենա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների: