Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Իրար վրա են գցում

Իրար վրա են գցում
05.02.2014 | 17:28

Երեկ, երբ ՀՀԿ-ն պատճառաբանում էր, թե ինչու է դեմ «գազային» հանձնաժողովի ստեղծմանը, Գագիկ Մինասյանն ընդդիմությանն առաջարկեց իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից:

Այսօր Արամ Մանուկյանն այդպես էլ արեց, սակայն Ռոբերտ Նազարյանն առաջարկեց իր գործառույթների մեջ մտնող հարցեր տալ:
irates.am-ը Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե հիմա ընդդիմությունն ումի՞ց պատասխան ակնկալի: «Աշխատանքային խումբը պետք է պատասխաներ երկու ոլորտի հարցի` սակագների կառուցվածքը, դրա ձևավորման գործընթացը: Այսօր շուրջ մեկ նիստի ընթացքում հարցեր տրվեցին, վաղն էլ կլինեն ելույթներ, և ըստ էության, այդ հարցը կփակվի: Երկրորդ հարցը` 2011-ից պետական պարտքն ինչպես է ձևավորվել. սրա առնչությամբ ինչպես երեկ ասացի, կարելի է կազմակերպել խորհրդարանական լսումներ և տալ քաղաքակիրթ պատասխաններ»: «Իսկ ինչու այդպես չի հասկացել ընդդիմությունը» դիտարկմանն էլ ՀՀԿ-ական պատգամավորը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս, ես ընդդիմության ներկայացուցիչ չեմ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ