Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հովիկ Աբրահամյանի «գործը» շատացել է

Հովիկ Աբրահամյանի «գործը» շատացել է
18.12.2015 | 01:02

Հանրաքվեից հետո ներիշխանական խմորումները ձնագնդի պես մեծանում են: Լարվածությունը մեծանում է հատկապես վերին օղակներում: Մեր տեղեկություններով, բավականին սրվել են նախագահ-վարչապետ հարաբերությունները:
Հովիկ Աբրահամյանն իր «թիմը» հավաքելու ակտիվ աշխատանքներ է իրականացնում: ՀՀԿ-ում կատարյալ անորոշություն է, ոչ մեկը չգիտի` ում կողմը «բռնել»` նախագահի՞, թե՞ հեռահար նկրտումներ ունեցող վարչապետի: Ի դեպ, վերջինս ոչ միայն ներսում է փորձում յուրայիններ «պեղել-սեփականաշնորհել», այլև տպավորություն ստեղծել, թե ինքը վաղուց իր հարցերը լուծել է նաև դրսում, այսինքն, ստացել է համապատասխան աջակցություն: Սակայն այս ամենը ընդամենը PR է, շղարշ, որպեսզի «չկողմնորոշված» ՀՀԿ-ականները նետվեն նրա «գիրկը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ