Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հրաժարական տալը բարոյական չէր լինի

Հրաժարական տալը բարոյական չէր լինի
11.11.2016 | 23:45

Օրերս Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչների մի մասը հավաքվել և սպառնում էր երթով հասնել մինչև Արտաշատ-Երևան ավտոճանապարհը և փակել այն: Բողոքող քաղաքացիները համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Հակոբ Հասրաթյանի կողմնակիցներն էին, որոնք դժգոհ էին ընտրության արդյունքներից: Այսօր հրավիրած ասուլիսում Այգեստանի ՀՀԿ-ական գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը ներկայացրեց իր դիտարկումները։ «Գյուղացիներին ասում էր՝ հարկեր մի տվեք, ես կգամ դրանք կջրեմ։ Սա ուղղակի ծիծաղելի է։ Պարտված թեկնածուն կրթություն չունի, եթե հինգտողանոց թելադրություն գրի ու քսան սխալից պակաս անի, ես պատրաստ եմ հրաժարական տալ»,- հայտարարեց գյուղապետը և ներկայացրեց Այգեստանում ստեղծված լարվածության պատճառը։

Ըստ բանախոսի, Արարատի մարզի դատախազության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը 2013-ին կուտակել էր 620 հազար դրամի պարտք, և գյուղապետը նրան հորդորել է վճարել, այլապես կդիմի գլխավոր դատախազին։ Արմեն Կարապետյանը վճարել է, սակայն, Սոկրատ Հովսեփյանի համոզմամբ, այդ օրվանից Կարապետյանը թշնամացել է իր հետ։ «Այս ամբողջ կամպանիան իմ դեմ կազմակերպել է Արմեն Կարապետյանը»,- վստահեցրեց գյուղապետը՝ հավելելով, թե իր գյուղապետ լինելու տարիներին ինչ է կատարվել համայնքում, մասնավորապես մանկապարտեզի վերանորոգումը, որի նմանը, ըստ Հովսեփյանի, մեկ էլ Մխչյան գյուղում է, որը հայտնի է, թե ում շնորհիվ է։


Իր կատարած աշխատանքները թվարկելով, Սոկրատ Հովսեփյանն ընդգծեց, որ հրաժարվել է նաև գյուղապետերին տրվող ծառայողական մեքենայից և սեփական փոխադրամիջոցով է գյուղապետարանի հարցերը լուծում։ «Երբ ինձ նախկին մարզպետն ասաց, թե քեզ 4,5 մլն դրամ եմ տալիս, որ քեզ ծառայողական մեքենա գնես, ասացի՝ գյուղապետն իրենից ինչ է ներկայացնում, որ այդքան գումար տաս, բենզինն էլ հետը, որ քշի»,- փաստեց գյուղապետը։


Այսուհանդերձ, Սոկրատ Հովսեփյանը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ դա կլինի անարգանք իր ընտրողների հանդեպ։ «Հանուն ինչի հրաժարական տամ։ Այն հինգ հարյուր մարդը, որ ինձ ընտրել է, բարոյական կլինի՞ նրանց դավաճանելը։ Ինձ հիմնականում ընտրել են գիտակից, մտավորական քաղաքացիները»,- եզրահանգեց Սոկրատ Հովսեփյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ