Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նախարարությունը «փայ» կմտնի՞

Նախարարությունը «փայ» կմտնի՞
14.09.2017 | 20:25

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով դպրոցների օպտիմալացման խնդրին, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ եթե դրա արդյունքում որևէ ուսուցիչ չի կարողացել աշխատանք գտնել, կարող է դիմել նախարարություն, իրենք կփորձեն օգնել: irates.am-ը գրել էր, որ Գյումրու օպտիմալացված դպրոցների բավական մեծ թվով ուսուցիչներ այսօր աշխատանքի խնդիր ունեն: Մեր նյութից հետո խմբագրություն էր զանգահարել գյումրեցի մի ուսուցչուհի, որը գործազուրկ է և Գյումրու այլ դպրոցներում փորձել է աշխատանք գտնել: Սակայն նրան աշխատանքով ապահովելու համար դպրոցի տնօրենը պահանջել էր երկու հազար դոլար, այն էլ կես դրույք ունենալու համար:


ՈՒսուցչուհին տարակուսած էր, ինչպես է պատահում, որ սկզբում դիմել է, ասել են` տեղ չունեն, հետո էլ ասել, թե այդքան գումար տա, կընդունեն: Այստեղ են ասել` փողը «լույս է տալիս»: Քաղաքացին ցանկանում էր պարզել, եթե դիմի նախարարություն, առանց փողի՞, թե հավելավճարով կարող են իրեն օգնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ