«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«Ատամ» ունի

«Ատամ» ունի
28.06.2019 | 01:01

Այն, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված դատական գործընթացների մեկնարկից սկսած ԲՀԿ-ի վերաբերմունքը խիստ զայրացրել է երկրորդ նախագահին ու նրա մերձավոր շրջապատին, արդեն գրել ենք։ Սակայն մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ այդ դժգոհությունը գագաթնակետին է հասել, երբ օրերս ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, թե Քոչարյանի գործում քաղաքական ոչինչ չեն տեսնում ու դա իրավական հարթության մեջ են դիտարկում։ Իսկ այս հայտարարությունը չէր կարող առանց Գագիկ Ծառուկյանի գիտության լինել։


Առանց այն էլ ԲՀԿ-ի վրա «ատամ» ունեցող Ռոբերտ Քոչարյանը, լավատեղյակների վստահեցմամբ, չի պատրաստվում այս ամենը ներել ու պատեհ պահի միանշանակ ցույց կտա, թե իրականում ում է «պարտական» Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության ստեղծմամբ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ