Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ազդե­ցու­թ­յան գո­տին փոխ­վում է

Ազդե­ցու­թ­յան գո­տին փոխ­վում է
03.03.2020 | 01:11
Հա­յաս­տա­նում մշ­տա­պես գեր­տե­րու­թյուն­ներն ի­րենց ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րը մե­ծաց­նե­լու պայ­քա­րի մեջ են։ Մե­զա­նում ռու­սա­մետ տրա­մադ­րու­թյուն­նե­րը գե­րիշ­խող են ե­ղել, սա­կայն ի­րա­վի­ճա­կը վեր­ջին տա­րի­նե­րին փոխ­վել է։ Վեր­ջերս հայ-ռու­սա­կան մի քն­նարկ­ման ժա­մա­նակ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ան­հան­գս­տու­թյուն են հայտ­նել, որ այդ ուղ­ղու­թյամբ էա­կան փո­փո­խու­թյուն է տե­ղի ու­նե­ցել։ Ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րը մտա­հոգ­ված են, որ Հա­յաս­տա­նում արևմտյան ու­ժե­րը սկ­սում են մեծ տեմ­պե­րով հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցել, ա­վե­լին, Ռու­սաս­տա­նը տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղե­լու վտանգ են տես­նում։ Բայց նաև ար­ձա­նագ­րել են, որ ի­րենք ա­մեն ինչ ա­նե­լու են, որ նախ­կի­նում ե­ղած ի­րենց կշի­ռը չկորց­նեն։
Մեր աղ­բյու­րի պնդ­մամբ, ռու­սա­կան քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­ներն այս ի­րա­վի­ճա­կը բա­ցատ­րել են նաև այն հան­գա­ման­քով, որ հա­յաս­տա­նյան այ­սօր­վա իշ­խա­նու­թյունն իր ողջ էու­թյամբ հա­կա­ռու­սա­կան է, ին­չը զգա­լիո­րեն նպաս­տում է, որ երկ­րում այդ­պի­սի տրա­մադ­րու­թյուն­նե­րը խո­րա­նան։ «Բայց այս իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն օր ի­րենց հա­վա­տար­մու­թյունն են հայտ­նում, թե Հա­յաս­տա­նը փայ­լուն հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի Ռու­սաս­տա­նի հետ» դի­տարկ­մանն ի պա­տաս­խան մեր զրու­ցա­կի­ցը հեգ­նեց. «Իսկ ով­քե՞ր էին նրանք մինչ հե­ղա­փո­խու­թյու­նը։ Ռու­սաս­տա­նում չեն մո­ռա­նում նրանց ընդ­գծ­ված հակ­առու­սա­կան պահ­վածքն ու հա­մոզ­մունք­նե­րը։ Հի­մա էլ շատ բան չի փոխ­վել, Ձեր տե­սա­ծը միայն ար­տա­քին շերտն է»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ