«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Հայաստանը բոլոր առումներով սարքել են ձախողված, պարտված պետություն

Հայաստանը բոլոր առումներով սարքել են ձախողված,  պարտված պետություն
13.10.2024 | 22:47

Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից պարտված չենք համարելու։ Արդեն սովորել ենք ամեն ոլորտում պարտություններին, դրանք դարձել են սովորական, բնական, ընդունելի բան։ Հայաստանում բացակայում է պատասխանատվության երևույթը,

լինի դա պատերազմում պարտության, դիվանագիտության ոլորտում ֆիասկոյի, թե օլիմպիական խաղերում ոսկի չնվաճելու կամ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պարտությունների պարագայում։ Այդ բոլոր պարտությունների մեղավորները ցանկություն չունեն հեռանալու, հրաժարական տալու։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բոլոր առումներով սարքել է ձախողված, պարտված պետություն։ Ուղարկենք նրան հեծանվասպորտի աշխարհի առաջնություն, թող մեդալ նվաճի, բերի Հայաստան։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8628

Մեկնաբանություններ