Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Արևելյան կրոնների մասին, այդ թվում`յոգայի

Արևելյան կրոնների մասին, այդ թվում`յոգայի
20.05.2025 | 21:55

Այսօր շատերը հետևում են այդ կրոններով տարված մարդկանց։

Քանի որ բազմիցս եմ խոսել Դրախտի, Հրեշտակների և Սրբերի մասին, որ օգուտ քաղեք, հիմա մի քիչ էլ դժոխքի ու դևերի մասին կխոսեմ, որպեսզի իմանաք, թե ո՛ւմ հետ ենք մարտնչում և կրկին օգուտ քաղեք:

Մի անգամ Տիբեթից երիտասարդ մի մոգ (Տիբեթյան «վանականները», որոնք զբաղվում են նաև յոգայով) խուցս եկավ և իր կյանքից շատ բան ինձ պատմեց: Կաթից կտրվելուն պես՝ երեք տարեկան հասակում, այդ տղային իր հայրը Տիբեթում նվիրել էր բարձրաստիճան երեսուն կախարդների մի խմբի, որպեսզի երեխային իրենց արվեստը սովորեցնեն:

Պատանին հասել էր մոգության 11-րդ աստիճանին. 12-րդն ամենաբարձրն է:

16 տարեկանում նա Տիբեթից հեռանում ու Շվեդիա է գնում, հորը տեսնելու համար:

Այնտեղ շատ հավատավոր ուղղափառ մի քահանայի է պատահաբար հանդիպում և խնդրում է նրան, որ զրուցեն: Երիտասարդ մոգը բոլորովին չի իմանում, թե ի՛նչ է նշանակում «ուղղափառ քահանա»:

Եվ այսպես, այն սենյակում, որտեղ նստում են զրուցելու, երիտասարդն իր կախարդություններից մի քանիսն է անում, որպեսզի քահանային իր ուժը ցույց տա: Նա կանչում է գլխավոր դևերից մեկին՝ Մի՛նասին (դևերը, ըստ Եկեղեցու Հայրերի, զորագնդեր են կազմում), և նրան ասում է.

- Ջուր եմ ուզում:

Խոհանոցից մի բաժակ է բարձրանում, մեն-մենակ դեպի ծորակն է գնում, այն բացվում է, ջուրը՝ լցվում, ապա բաժակն անցնում է փակ ապակեպատից և սենյակ է գալիս: Երիտասարդը վերցնում ու խմում է:

Այնուհետև սենյակում քահանային ներկայացնում է ողջ տիեզերքը, երկինքը, աստղերը:

Չորորրդ աստիճանի մոգություններ է անում և այդպես մինչև 11-րդ աստիճանը պիտի հասներ: Եվ այդ ժամանակ քահանային հարցնում է, թե ի՛նչ կարծիք ունի այդ ամենի մասին:

- Պատրաստ էի, - ինձ ասաց, - քահանային սպանելու, եթե սատանային հայհոյեր:

Սակայն քահանան նրան ոչինչ չի ասում: Այդ պահին երիտասարդը հարցնում է.

- Ինչու՞ դու հրաշքներ չես անում:

- Իմ Աստվածը խոնարհ է, - պատասխանում է քահանան և մի խաչ է հանում ու նրան տալիս, որ պահի:

- Նորից հրաշքներ արա, - ասում է երիտասարդին:

Երիտասարդը Մի՛նասին՝ գլխավոր դևին է կանչում, սակայն Մի՛նասը դողում է, չի համարձակվում մոտենալ: Սատանային է կանչում, բայց նա նույնպես տեսնում է խաչը և չի մոտենում: Սատանան երիտասարդին միայն ասում է, որ վեր կենա Տիբեթ գնա:

Այդ պահին երիտասարդը սատանային հայհոյում է.

- Հիմա հասկացա, - ասում է նրան, - որ քո մեծ զորությունը մի մեծ անզորություն է»:

Այնուհետև բարի քահանան նրան փոքր-ինչ հավատքի մասին է ուսուցանում, պատմում է նաև Սբ. Երկրի, Սբ. Լեռան մասին ևս: Այսպես երիտասարդը Շվեդիայից Երուսաղեմ է գնում, որտեղ Սբ. Լույսն է տեսնում: Այնտեղից Ամերիկա է մեկնում՝ իր ճանաչած սատանայապաշտներին համոզելու, որ դարձի գան (Աստված նրան լավագույն քարոզիչն էր դարձրել), իսկ այնտեղից էլ Սբ. Լեռ է գալիս:

Բարին Աստված փորձության միջոցով օգնում է երիտասարդին, քանի որ փոքրուց նրա հանդեպ անիրավություն էր գործվել:

Սակայն աղոթեք, որովհետև կախարդները՝ բոլոր դևերով հանդերձ, նրա դեմ են պատերազմում:

Եթե իմ դեմ են պատերազմում, երբ նա գալիս է, որ իրեն օգնեմ, էլ ո՜ւր մնաց նրա դեմ չպատերազմեն:

Երբ քահանաները երիտասարդի վրա դիվահալածության աղոթքներ են կարդում, նրա ձեռքերը ճեղքվում են, և արյուն է հոսում: Դևերը խեղճ տղային շա՜տ են չարչարում, մինչդեռ սկզբում, երբ նրանց հետ ընկեր էր, նրան չէին վնասում, այլ օգնում ու ծառայում էին: Աղոթեք նրա համար:

Սակայն պետք է, որ ինքն էլ շատ ուշադիր լինի, որովհետև Ավետարանն ասում է, որ պիղծ ոգին, երբ մարդուց դուրս է գալիս, «…գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթ այլ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր…» (Մատթ. 12, 45):

(Հույն եկեղեցու սուրբ` Պաիսիոս Աթոսացի)

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Հ.Գ.

Սա այն մասին է, որ արևելյան կրոնների ակունքը սատանայից է, որովհետև բոլոր այդ արևելյան ուսմունքները չար արմատներ ունեն (նույնն էլ յոգան): Դրանցով հետաքրքրվողներն ու դրանք ուսումնասիրողները թող զգուշանա՛ն մեղքի արդյունքում չարաչար պատուհասվելուց, ինչպես որ հաճախ է պատահում և ականատես ենք լինում այդ ամենին:

«Քո դանդաղ եվ հիմար մտքով փոքր մի՛ համարիր մեծ անօրենությունը» (Սբ. Հովհան Մանդակունի):

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ