Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տե՜ր Աստված, ուժ տուր մեզ, հույս և հավատ

Տե՜ր Աստված, ուժ տուր մեզ, հույս և հավատ
26.07.2025 | 13:56

Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում։

Զարմանքից քար կտրեցի, երբ իմացա ինձնից ծածուկ, քեզնից ծածուկ, իր իսկ անձը չկարևորելով` բարեպաշտությունից ծածուկ Հայաստանում որքան բարեգործություն է կատարել Սամվել Կարապետյանը... Չներվեց։

Հայոց դրոշը և հայի անունը աշխարհում ինչ ճանաչման բերեց Հենրիկ Մխիթարյանը...

Չներվեց։

Համաշխարհային շախմատի պատմության մեջ հայի անունը` թե՛ անձնական և թե՛ թիմային ինչ նվաճումների հասցրեց Լևոն Արոնյանը: Ով հաղթել է, և այսօր էլ հաղթում է։

Չներվեց։

Նրանք կամ բանտում են, կամ հայրենիքից դուրս` վտարանդի:

Տե՜ր Աստված, ուժ տուր մեզ ապրելու մեր երկրում, հույս տուր և հավատ չլքելու Ավետյաց երկիրը մեր, որ կոչվում է Հայաստան։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ