Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանը սառեցրել է մասնակցությունը դպրոցականների փոխանակման ամերիկյան FLEX ծրագրին

Ռուսաստանը սառեցրել է մասնակցությունը դպրոցականների փոխանակման ամերիկյան FLEX ծրագրին
01.10.2014 | 12:28

Ռուսաստանը երկու տարով դադարեցրել է մասնակցությունը ամերիկյան դպրոցական փոխանակման Future Leaders Exchange (Ապագա առաջնորդների փոխանակում) ծրագրին: «Մենք խորապես ցավում ենք ռուսական իշխանությունների կողմից ծրագիրը փակելու մասին որոշման համար, որը 21 տարի շարունակ խոր և հաստատուն կապեր է ստեղծել մեր ժողովուրդների միջև»,- այսպես է մեկնաբանել ռուսական կողմի որոշումը ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆտը: Ըստ դեսպանի՝ FLEX -ի շնորհիվ 8000 ռուսաստանցի բարձր դասարանցիներ այցելել են Միացյալ Նահանգներ, որտեղ նրանք ապրել են ամերիկյան ընտանիքներում, սովորել դպրոցում և «միլիոնավոր ամերիկացիների 50 նահանգերից ծանոթացրել այն լավագույնի հետ, որ կա Ռուսաստանում»:

Ըստ kommersant.ru –ի՝ ռուսական կողմը սառեցրել է մասնակցությունը ծրագրին այնքան ժամանակ, քանի դեռ չեն պարզվել մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ում մնալու և ամերիկյան իշխանությունների կողմից նրա նկատմամբ ձևակերպված խնամակալության հանգամանքները:
Նշենք, որ FLEX -ին մասնակցել են նաև աշակերտներ ՈՒկրաինայից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ադրբեջանից: Ծրագրի ծախսերն ամբողջովին վճարում է ԱՄՆ-ը՝ ներառյալ ճանապարհածախսն ու բժշկական ապահովագրությունը:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ