Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ժամանակը ծնվում, ժամանակը մեռնում է

Ժամանակը ծնվում, ժամանակը մեռնում է
06.04.2015 | 12:50

Սողոմոն իմաստունը սովորեցնում է՝
1. Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի: Ժամանակը ծնվում, ժամանակը մեռնում է: Ժամանակը քանդում, ժամանակը կառուցում է: Ժամանակը լռում, ժամանակը խոսում է:
2. Երբ նույնիսկ հիմարն է լռում, նա կարող է իմաստուն թվալ:
3. Խոսք ես տվել, կատարիր: Ավելի լավ է չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:
4. Երկուսով ավելի լավ է, քան միայնակ, քանի որ ընկնելու դեպքում, միմյանց կբարձրացնեն: Բայց մեծ վիշտ է, եթե մեկն ընկնում է, սակայն նրան բարձրացնող ուրիշը չկա:
5. Իմաստուն կինն իր տունն է շենացնում, իսկ հիմարը՝ քանդում սեփական ձեռքերով:
6. Ով փոս է փորում, հենց նա էլ հայտնվում է փոսում: Իսկ ով քար է նետում, հենց իրեն էլ վերադառնում է քարը:
7. Գիտեմ՝ ավելի մեծ երջանկություն չկա, քան սեփական գործերով ուրախանալը, քանի որ հենց դրա մեջ է մարդու ձեռքբերումը:
8. Քամին և մահվան ժամը վերահսկող չունեն:
9. Ով հետևում է իր խոսքերին, փրկում է հոգին, իսկ ով բամբասում է, նրան վիշտ է սպասում:
Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Ինքնատիրապետող մարդը ավելի հզոր է, քան զավթարարը:
Հարստությունը վշտի պահին չի կարող օգնել: Ճշմարիտն է փրկում մահից:
Եթե ոսկե մատանին խոզի քթին է, ուրեմն կինը գեղեցիկ ու անխոհեմ է:
Խելամիտները տեսնում են վիշտը և շրջանցում, իսկ անփորձները շարժվում են առաջ և պատժվում:
Կարևորը իմաստությունն է. իմաստություն ձեռք բեր և ամեն գնով փորձիր զարգացնել ուղեղդ:
Զայրույթը դաժան է, ցասումը՝ անհաղթահարելի: Իսկ ով կարող է դեմ կանգնել նախանձին...
Ով ողջերի շրջանում է, նա դեռ հույս ունի:
Ատելությունը խնդիրներ ու տարաձայնություններ է ստեղծում, իսկ սերը՝ ծածկում ու քավում է բոլոր մեղքերը:
Ավելի օգտակար է իմաստությունը, քան հիմարությունը. ինչպես լույսն ու խավարը: Բայց նույն ճակատագիրն է սպասում և իմաստունին, և հիմարին:
Նույնիսկ ծիծաղելիս է սիրտդ ցավում, և ցանկացած երջանկություն տխրությամբ է ավարտվում:
Կգա հպարտություն, կգա անարգում, իսկ հեզությամբ՝ իմաստություն:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ