Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Դիմում չեմ գրել, վեճ չեմ ունեցել, ուրիշ բան հորինեք»

«Դիմում չեմ գրել, վեճ չեմ ունեցել, ուրիշ բան հորինեք»
10.07.2015 | 00:44

Ճի՞շտ է, որ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության ժամանակավոր պետ Հակոբ Գալստյանն արձակուրդի դիմում է գրել ու էլ չի վերադառնալու աշխատանքի, որովհետև Դուք բարձր տոնով եք խոսել նրա հետ, ինքը նեղացել, դուրս է եկել և «այլևս չի վերադարձել»՝ հարցրինք բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ: «Ոչ, Հակոբ Գալստյանը պարզապես այլ աշխատանքի է տեղափոխվել. նա նշանակվել է «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն, ինչը նույնպես մեր նախարարության ենթակայության տակ է: Ի դեպ, նրա հետ մենք մտերիմ-գործընկեր ենք, մնացածը տարընթերցումներ են»,- ասաց բնապահպանության նախարարը: Ի դեպ, բնապահպանության տեսչության պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթում Հակոբ Գալստյանը ևս իր թեկնածությունն առաջադրել է: Ի՞նչ եք կարծում, կհաղթե՞ք՝ հարցրինք նրան։ «Անկեղծ ասած, թեկնածությունս առաջադրել եմ, սակայն իմ այսօրվա աշխատանքից ևս շատ գոհ եմ»,- ասաց։ Չե՞ք գնացել արձակուրդ, չե՞ք նեղացել վերադասից: «Չեմ գնացել, չեմ նեղացել, դիմում չեմ գրել, արձակուրդում չեմ եղել, վեճ չեմ ունեցել, ուրիշ բան հորինեք»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ