Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Իշխան Զաքարյան. Ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ

Իշխան Զաքարյան. Ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ
29.03.2017 | 10:37

Ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ՝ Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հավաքին ասել է դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը:

«Ծառուկյան» դաշինքն իր քարոզչությունը կառուցել է պարզ, հասկանալի, թափանցիկ և հասցեական: Այո, հասցեական. հասցեատերը ժողովուրդն է, որի հետ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է 5 տասնյակ մեծ ու փոքր համայնքներում: Համամասնական ցուցակի մյուս թեկնածուները հանդիպումներ են ունեցել հարյուրավոր գյուղական համայնքներում և Երևանում: Դրանք եղել են անմիջական, սրտաբուխ և օգտակար հանդիպումներ: Մենք մեր ընտրողների հետ խոսել ենք բաց և առանց որևէ բան թաքցնելու: Մենք չենք քարոզել ներքին թշնամանք և ներքին ատելություն: Մենք ժողովրդի հետ խոսել ենք կոնկրետ ծրագրերից, տվել ենք դրանց լուծման ուղիները»,- ասել է Իշխան Զաքարյանը:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ