Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչու՞ արժի ռուսների հետ խոսել

Ինչու՞ արժի ռուսների հետ խոսել
22.03.2018 | 12:24

Անգելա Մերկելին ու Վլադիմիր Պուտինին դժվար է համեմատել, բայց ընդհանրություններ նրանք ունեն` երկուսն էլ որոշում են իրենց երկրների և համապատասխանաբար` Եվրոպայի քաղաքականությունը` սկսած 2000-ականներից` Berliner Zeitung-ում գրում է Խոլգեր Շմալեն: Նրանք պաշտոնավարում են մայր ցամաքի բոլոր ղեկավարներից ավելի երկար: Բայց հիմա նրանք անցյալի գործիչներ են: Կթողնե՞ն նրանք իրենցից հետո ռուս-գերմանական հարաբերությունները ներկա տարտղնված վիճակում, թե՞ կցանկանան օգտագործել իրենց կառավարման, հավանաբար, վերջին տարիները կառուցողական ու վստահելի շփումներ հաստատելու համար: Պուտինն ու Մերկելը չունեն այնքան լավ հարաբերություններ, ինչպես ունեին Վիլլի Բրանդտն ու Լեոնիդ Բրեժնևը կամ Հելմուտ Քոլն ու Միխայիլ Գորբաչովը, այնուամենայնիվ. շնորհիվ երկարամյա համատեղ աշխատանքի որոշակի վստահություն կա:

Մերկելը երբեք չի մասնակցել Պուտինի դիվայնացմանը, որ դարձել է Արևմուտքի` Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մասը: Վերջին օրինակը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի մեղադրանքներն էին, որ Սերգեյ Սկրիպալի մահափորձի հետևում, հավանաբար, Ռուսաստանն է: Նա ոչ մի ապացույց չի ներկայացնում: Մեղադրանքների հիմքում մեթոդն է, որ Ռուսաստանը ՙսկզբունքորեն ստոր է՚, իսկ նախագահը ՙհատկապես վատ տղա է՚: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այդ մեթոդին չեն հետևում, նրանք շեշտը դնում են երկխոսելու վրա: Երկխոսությունը պետք է վարել երկու հարթությունում: Առաջին` պետք է մեծ կոնֆլիկտները հաղթահարելու ընդհանուր ճանապարհներ գտնել: Եթե Արևմուտքը կարողանար Ռուսաստանի հետ համաձայնեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայումը, մեծ առաջընթաց կլիներ: Երկրորդ` համագործակցությունը պետք է կողմնորոշվի հետպուտինյան ժամանակին: Պետք է հասկանալ ու աջակցել հաջորդ սերնդի հասարակական վերափոխումների պահանջները: Բավարարելու համար երիտասարդ սերնդի գոնե տնտեսական պահանջները, Պուտինի կառավարությունը պետք է ավելի բաց ու Արևմուտքի հետ համագործակցելու հակված լինի: Շնորհիվ վիզային ռեժիմի մեղմացման ու կրթաթոշակային ծրագրերի Գերմանիան կարող է նպաստել, որ ոչ միայն ռուս միլիոնատերերը զվարճանան արևմտաեվրոպական մայրաքաղաքներում, այլև երիտասարդ ռուսները կարողանան ծանոթանալ Արևմուտքի հետ ու եզրակացություններ անեն իրենց երկրի հետագա զարգացման մասին: Եթե Մերկելն ու Պուտինը համագործակցությունն այդ ուղղությամբ զարգացնեն, կկարողանան լավ հեռանկարներ ստեղծել Գերմանիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հեռանկարների համար:
Խոլգեր ՇՄԱԼԵ, | Berliner Zeitung


Հ.Գ. Զուտ գերմանական կուռ տրամաբանություն` ինչպե՞ս Ա կետից արագ հասնել Բ կետին: ՈՒղիղ ճանապարհով: Եվրոպացիներն այդպես էլ չեն հասկանա ռուսական մենթալիտետը, որովհետև առաջնորդվում են ռացիոնալ տրամաբանությամբ, ու երբ խնդիր են դնում, որոնում են լուծման ճանապարհներ: Ռուսները նախ խնդիրը դնում են ոչ թե լուծելու, այլ ինչ-որ մեկին` իրենց հնարովի թշնամիներին հաղթելու, բոլորից ամեն ինչում առաջ անցնելու համար: Դպրոցական գերազանցիկի հոգեբանությունը հմտորեն սերմանում են տասնամյակներով պետական քարոզչամիջոցները: Նրանց առաջին խնդիրը համախմբումն է, հետո միասին մի կերպ կապրեն իրենց կոմունալ բնակարանում: Արևմուտքի հետ համագործակցությունը և Արևմուտքի արժեքներին ու կենսակերպին ծանոթանալը հենց այն արգելված պտուղն է, որ ճաշակելուց հետո ժամանակի մեջ կանհետանա ռուսական դրախտը: Հենց այդ պատճառով Ռուսաստանում սերմանվում են ատելություն ու արհամարհանք Արևմուտքի նկատմամբ` ներկայացվելով իբրև այլասեռության ու ավանդական արժեքների ոչնչացման համամարդակային վտանգ, իսկ Արևմուտքում դիվայնացվում են Պուտինն ու Ռուսաստանը` իբրև հետամնացության, ագրեսիայի ու պատերազմի վտանգ: Որքա՞ն դա կտևի: 6 տարի` հաստատ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ