«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար

Բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար
14.11.2022 | 09:29

Պեմզաշենի դեպքից հետո՞ էլ չեք համոզվում, որ մեր ազգի մեջ մուտացված ներքին թուրքերն ավելի վտանգավոր են և արդեն զգալի քանակություն են կազմում:
Դա է պատճառը, հավանաբար, որ արդեն «մանրից նաղդում են» մեր երկիրը:
Ես հիմա մեր միջի այս «պրադվինուտի», լափառոշ, մեծամիտ, անդաստիարակ, խաբեբա, սուտասան ու «պադոշ» երեսով անլվա թուրքերին, այս մուտացված տեսակին ավելի եմ ատում, քան կողքի թուրքերին։


Սրանք ազգին տանում են ինքնաոչնչացման, դեգրադացիայի, ձևախեղման, անարժանապատվության և վերջնականապես կտրում ապագայի հանդեպ հույսից ու հավատից:
Չէ՛, ես ամենևին ատելության քարոզ չեմ անում։ Յուրաքանչյուրի գործն է ինչ անի՝ ում ատի, ում չատի, ում հավատա կամ չհավատա, ում հետ կռվի, ում առաջ դարերով կզի կամ էլ ուծացվի:


Ատելության քարոզիչները նրանք են, որոնք արդեն քանի տարի է, քրեական հանցագործներին, իրական դավաճաններին թողած, միայն նախկինների դեմ են մարտնչում, միայն քաղաքական այլախոհներով, իրենց ուղղակի քննադատողներով են զբաղված՝ բոլոր մեթոդներով ու միջոցներով ճնշելով ազատ խոսքի իրավունքն ու դեմոկրատական այն արժեքները, որոնցով իրենք եկան իշխանության ու իշխանությունը պահելու համար շատ արագ այդ «պուպուշ» օրենքները նետեցին աղբանոց՝ «շուլալելով, բլանդելով» նոր օրենքներ․․․
Չնայած, մեծ հաշվով, բոլորս ենք մեղավոր այս ամենի ու այս վիճակի համար:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9438

Մեկնաբանություններ