ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՈՒրախ բանջարների համույթ

ՈՒրախ բանջարների համույթ
05.06.2023 | 15:15

Շատերին թվում էր, թե Հայաստան պետության գերեզմանափորը գալու է կարմիր թասակը գլխին, աջ ու ձախ սաղին մորթի, կառավարության շենքի վրայից Եռագույնը պոկի, իսկ ազգությամբ հայերին քշի սահմաններից դուրս։

Մինչդեռ նա ընդամենը Հայաստանը կվերածի առանց անցյալ ու ապագա, օրվա կենցաղով ապրող, սնունդ սպառող, փողի գերի, ուրախ բանջարների համույթի, որից հետո, երբ դրոշն էլ հանեն, սահմանից էլ քշեն, էլ ոչ ոք չի էլ զգա, թե արտառոց բան է կատարվում։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3470

Մեկնաբանություններ