Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Ես հավատում եմ, որ Արցախի ապագան դեռ կարող է լուսավոր լինել

Ես հավատում եմ, որ Արցախի ապագան  դեռ կարող է լուսավոր լինել
11.10.2023 | 08:57

Արցախի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք, որպես ժողովուրդ վերաբերվում հայկական երկրորդ պետության ղեկավարների թշնամական բանտարկության մեջ գտնվելու հանգամանքին։

Ամբողջ աշխարհի հայությունն այսօր պետք է մեկ բռունցք դառնա և պայքարի Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Մանուկյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Բաբայանի շուտափույթ ազատ արձակվելու համար։

Իհարկե, նաև մեր մյուս ռազմագերիների խնդիրները չի կարելի անտեսել, բայց նշվածներն առաջնահերթ են։

Եթե մենք ուզում ենք հետագայում Արցախի համար պայքարելու իրավունք ստանալ, առավել ևս կարգավիճակ պահանջել, ուրեմն այդ պայքարը պետք է ոչ մի վայրկյան չդադարի։

Անկախ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից, այդ մարդիկ են մեր ազգային արժանապատվության այսօրվա չափորոշիչը։

Քանի դեռ նրանք բանտարկված են, Հայաստանն ու Արցախը ոչ մի շանս չունեն։

Սրա մասին պետք չէ շատ ու երկար խոսել։ Բայց այս խնդրի լուծման մասին պետք է անընդհատ մտածել ու աշխատել։ Նորից եմ կրկնում՝ դրանից է կախված Արցախի ապագան։ Ես հավատում եմ, որ այն դեռ կարող է լուսավոր լինել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5368

Մեկնաբանություններ