Երանի չէ՞ր՝ ԱԺ-ում տղայական խոսակցություն հնչեր:
Ավաղ, մեր ԱԺ-ն վաղուց վերածվել է «բեզատչոտնիկների» և թշնամահպատակների հավաքատեղիի. մանր ու էժան լեզվամարտեր՝ մանր ու էժան մարդկանց մասնակցությամբ, ովքեր պետական դավաճանությունն ու պետության գործերը հանրապետությունով մեկ դարձրել են միայն զազրախոսելու առարկա, և 0 առարկայական քննարկում, առավելևս, գործողություն՝ դրա շուրջ:
Նախորդ իշխանության ԱԺ-ն էլ օրինակելիներից չէր, և այն ժամանակ էլ իմ էջում դրվում էին զարմացած գրառումներ՝ արդյո՞ք խոսքի և վարքի էթիկետ չկա ԱԺ-ում հանդես եկողների համար: Պարզվեց, որ կա, բայց այդ թղթի տեղը վաղուց մոռացված է:
Ինչևէ, մենք գտնվում ենք «վատից դեպի վատագույնը» ֆիլմի մեջ, ուր փակուղիները բացվելու փոխարեն ավելի են ամրանում և շատանում, իսկ պատասխանատուները իրենց խոսքի, արարքների համար պատասխան չտալը վերածում են նորմի:
Էստեղ նորից մեջբերեմ դեռ 2017-ի մտքերիցս. «Երևանը վերածվում է չարիքի կացարանի, մի օր բոլորս ենք պատասխան տալու»: Ավելացնեմ, որ պատասխանատվությունը լղոզելով՝ դրանից ոչ ոք չի փախչի, և եթե իսկապես ստացվի այնպիսի ռեալիա, ուր բոլորն են մեղավոր, ապա բոլորն էլ պատասխան են տալու:
Էլիզա Առաքելյան