ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պատճառը, որը կատաղեցրել է Անգլիային

Պատճառը, որը կատաղեցրել է Անգլիային
10.01.2025 | 07:40

Չափազանց արագ սկսեց գործել Բրիտանական «Մի-6»-ը Ռուսաստանի դեմ:

(Է՛լ սիրիական, է՛լ վրացական դեպքեր, է՛լ ադրբեջանական ինքնաթիռ խփել…):

Պետք է չէ՞, մի ծանրակշիռ պատճառ լինի նման տեմպով հարվածաշար հասցնելու համար:

ՈՒրեմն, պետք է պարզել, թե ի՞նչ ունի Անգլիան, որ էլ ո՛չ ոք չունի :

Եվ Ռուսաստանը ցանկանում է ինքն էլ ունենալ, զրկել Անգլիային եզակիությունից, մենաշնորհից:

Դա ոսկու Լոնդոնի համաշխարհային Բիրժան է, որը կարգավորում է տարեկան երեք հազար չորս հարյուր տոննա արդյունահանվող ոսկու գնային և ընդհանրապես ողջ քաղաքականությունը:

Այդ 3400 տոննա ոսկու միայն 28 տոկոսն է, որ պատկանում է Ռուսաստանի ոչ «բարեկամ» երկրներին:

Ռուսաստանն ակտիվ բանակցություններ է վարում, մասնավորապես ԲՐԻԿՍ գագաթաժողովից հետո, իր հանդեպ լոյալ պետությունների հետ, բացելու ոսկու Մոսկովյան Բիրժա:

Ահա այն պատճառը, որը կատաղեցրել է Անգլիային:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ