Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նախագծվում է նոր ցեղասպանություն

Նախագծվում է նոր ցեղասպանություն
17.01.2025 | 09:38

Նոր Հայաստանի ժողվարչապետը հանրաքվե է կազմակերպում՝ երկիրը ԵՄ կոխելու մտադրությամբ: Եվ անմեղ դեմքով ասում է, թե, իբր, ժողովուրդը կորոշի, ես ի՞նչ մեղք ունեմ: Հանրաքվեն, բնականաբար, ժողվարչապետի սրտի արդյունքը կտա, բայց թե ինչ կտա հայ ժողովրդին՝ մի քանի կետով ներկայացնեմ: Բայց նախապես հիշեցնեմ, որ Եվրամիությունը դաժան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, սանկցիաների թիվը աննախադեպ է: Նշանակում է՝ Հայաստանն էլ է միանալու այդ սանկցիաներին և Ռուսաստանին թշնամի դաշինքին: Եվ ի՞նչ կունենանք արդյունքում:

1. Փակվում է երկինքը: Այլևս ոչ մի օդանավ վայրէջք չի կատարի Հայաստանում: Թե ոնց են մեր 3 միլիոն հայրենակիցները Ռուսաստանում շփվելու իրենց 3 միլիոն հայրենակիցների հետ Հայաստանում՝ դժվար չէ պատկերացնել: Մոսկվա գնալու համար պետք է դիմել տրանզիտի, ասենք, Ստամբուլից կամ Դուբայից թռչել Ռուսաստան և հակառակը: Որքան հիանալի հեռանկար է, չէ՞, որքան կհեշտանա մեր կյանքը: Մի պահ պատկերացրեք մեր խեղճ խոպանչիների վիճակը, մեր բոլորի վիճակը:

2. Կտրում է կապը բանկային համակարգերի միջև՝ բոլոր տհաճ հետևանքներով: Էլ չխոսեմ դրանց մասին:

3. Հայաստանի հիմնական արտադրանքը, որն արտահանվում է Ռուսաստան, պարզապես կմնա Հայաստանում: Ծիրան-միրան, գինի-մինի, թթու-մթու և այլն: Իմաստ չի ունենա դրա արտահանումը:

4. Ռուսաստանը կշարունակի, իհարկե, իր գազի, ցորենի, շինանյութի և այլ կարևոր ապրանքների ներմուծումը Հայաստան, բայց գազի դիմաց հայերն արդեն կվճարեն գերմանական գներ՝ մի քանի անգամ թանկ: Եվ պետք է ենթադրել, որ հենց դա էր հայ ժողովրդի մուրազը, որը 2018-ին հեղափոխություն արեց:

5. Եվրամիությունը Իրանին թշնամի կազմակերպություն է, նշանակում է՝ Հայաստանը դառնում է թշնամի իր միակ նորմալ և բարեկամ հարևանին: Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը, մեղմ ասած, զիբիլ է, դե, իսկ էն մյուս երկուսի մասին չխոսեմ: Իսկ թե ինչպես կարձագանքի Իրանը Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը՝ հայտնի չէ, մի բան է հայտնի՝ Հայաստանի համար Իրանի արձագանքը կարող է և կործանիչ լինել:

Այսքանը բավարար չէ՞ հասկանալու համար, թե ինչպիսի երջանիկ ապագա է պատրաստում ՀՀ ժողվարչապետը իր նախրի համար: Այժմ՝ գլխավորի մասին:

Գլխավորն այն է, որ փոքր ժողովուրդները, հատկապես՝ հայերը, երես առած լակոտի խասյաթ ունեն՝ իրենց մեծ իրավունքներ են վերապահում, չմտածելով, որ այդ նույն իրավունքներն ունի դիմացինը: Օրինակ, ժողվարչապետ փաշինյան ասում էր ժամանակին, թե բա՝ Ուկրաինայի հետ կոնֆլիկտում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Չմտածելով, որ նույն բանը կարող է ասել նաև Ռուսաստանը, ասենք, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի առումով: Հիմա, եթե Հայաստանը սանկցիաների է ենթարկում Ռուսաստանին Եվրամիության կազմում, իրավունք ունի՞ Ռուսաստանն էլ իր հերթին սանկցիաներ կիրառել Նոր Հայաստանի դեմ: Կարծում եմ՝ այո: Ի՞նչ լծակ ունի Ռուսաստանը: Մեր մեջ ասած, Ռուսաստանը շատ երկար չի մտածի, բավարար է փակել Լարսը, զրկել գազից ու ցորենից: Դրանից հետո էստեղ կմեկնարկի սպանդի նման մի բան:

Ինքներդ մտածեք, թե ինչի կհանգեցնի դա մեզ՝ չունեղ գազ (Իրանն էլ չի մատակարարի, հանուն ինչի՞ պիտի գազ տա իր թշնամուն), ցորենը բերելու ենք հեռավոր և շատ բարեկամ Ֆրանսիայից, որտեղ այն չկա արտահանման համար: Հիանալի կյանք կսկսվի, չէ՞…

Կարելի է հարց տալ. ինչո՞վ են մտածել միրզոյան արոն, փաշինյան նիկոլը, մյուս լիբերալ հակառուս արևմտականները: Իհարկե, ուղեղի արգասիք չէ սա, բայց սրանք իրոք ուղեղով են մտածել, քանզի Հայաստանի հայաթափման, այն է՝ ցեղասպանության, և երկրի բանալիները թուրքին հանձնելու համար այլ էֆեկտիվ ճանապարհ պարզապես չկա:

Չկա՝ և վերջ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ