«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Սերը նախատեսում է

Սերը նախատեսում է
19.01.2025 | 00:17

Աստծո կանչը

Հունվարի 19

Ոչ ոք Ինձ զուր չի փնտրում: Սպասում ու սպասում Եմ այն հույսով, որ ահա կկանչեք Ինձ: Ես ձեր կարիքները տեսնում Եմ նախքան ձեր դիմելը Ինձ, մինչև անգամ` նախքան ձեր կողմից այդ կարիքները տեսնելը:

Ես նախապես ունենում Եմ ձեր պատասխանը, ճիշտ այն մոր նման, որ մի կողմ դնելով` ընտիր նվերներ է պատրաստում իր աղջկա պսակադրության համար` շատ առաջ, քան հարսանիքը:

Աստծո կանխատեսյալ Սերը մի բան է, որ չի տեսնվում և հասու չէ մահկանացուների մտքին: Մտածեք այս իրողության մասին: Հեռու վանեք Ձեր մտքից անմիտ պատկերացումը դժնդակ Աստծո, որին հարկավոր է աղոթել հառաչանքներով, արցունքներով ու խոսքերի հեղեղներով` որպեսզի նա ակամա կամ ճարահատ տա պահանջվող գանձերը: Իմ մասին ունեցած մարդկանց պատկերացումները պետք է մեծապե՛ս փոխվեն:

Հապա մի նայեք մորը, որ հաճելի նվերներ է պատրաստում իր զավակների համար` նրանց ծննդյան կամ Սուրբ Ծննդի օրվա առթիվ: Ինչպես է հուզվում ու թրթռում մայրական սիրտը.

«Տեսնես այս հաճելի կլինի՞ իրեն, արդյոք կհավանի՞ այս մյուսը»:

Եվ կանխազգալով իր զավակի ուրախությունը` իր սիրտն էլ է համակվում քնքուշ ուրախությամբ: Որտեղի՞ց է սովորել Մայրը այս նախապատրաստությունները և այսօրինակ ապրումը հրճվանքի. Ինձնի՛ց. սրանք փոքրիկ արձագանքներն են Իմ պատրաստության ու Իմ ուրախության:

Աշխատեք տեսնել այս, երբ նախատեսված ծրագրերի ծալքերը երևան: Հասկացված լինելը Ինձ համար էլ մեծ նշանակություն ունի, իսկ Ինձ հասկանալը` ձեզ մեծ ուրախություն կպատճառի:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ