Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Նորից սկսել

Նորից սկսել
01.02.2025 | 00:20

Աստծո կանչը

Փետրվարի 1

Դո՛ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի՛ կարող թաքնվել... թող այդպե՛ս փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է (Մատթեոս 5, 14:16)

Քա՛ջ եղիր. մի’ վախենա. վաղը մի նոր կյանք սկսիր: Մի կողմ դիր հին սխալները և ամեն ինչ նորի՛ց սկսիր: Ես քեզ նոր հնարավորություն կտամ: Զուր մի’ ծանրաբեռնիր ինքդ քեզ և մի մատնվիր անհուսության: Եթե Իմ ներողամտությունը վերաբերեր միայն արդարին, նրանց, ովքեր չեն մեղանչում, ինչի՞ նման կլիներ այն:

Հիշի՛ր, թե ինչ ասացի Մարիամի մասին. «Ում շատ ներվեց, նա շատ կսիրի»:

Ինչո՞ւ եք անդադար խռովվում ու մտահոգվում: Պատրաստ եմ ամեն տեսակ ընտիր բաներ ձեզ տալ, սակայն ձեր կյանքը արատավորված է մտահոգություններով ու անհանգստություններով: Այդպես կարող եք անգամ խորտակել շտեմարաններն Իմ գանձերի: Ես կարող եմ օրհնել միայն զվարթ ու երախտապարտ սրտերը:

Անպայման ուրա՛խ ու զվա՛րթ եղեք:

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ