Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իրավունքների միակողմանի զիջումը չի կարող բերել խաղաղության

Իրավունքների միակողմանի զիջումը չի կարող բերել խաղաղության
01.02.2025 | 13:11

«Ինչպես ակնհայտ է, Երևանի այս բոլոր սադրիչ գործողություններն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Սակայն Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ և վերջ դնի իր սադրիչ պահվածքին։ Հակառակ դեպքում, նույնիսկ օտար ուժերը, որոնց վրա նա հենվում է, և ձեռք բերած զենքերը բավարար չեն լինի Հայաստանին Ադրբեջանի «երկաթե բռունցքի» զայրույթից պաշտպանելու համար, ինչպես դա եղավ 2020 թվականի Հայրենական պատերազմում և 2023 թվականի հակաահաբեկչական գործողությունների ժամանակ»,-սա հատված է Ադրբեջանի պետական պաշտոնական թերթում երեք օր առաջ հրապարակված հոդվածից։

Հիմա ես չասեմ, դուք ասեք՝ սպառնալիքը պոզով պոչո՞վ է լինում. էլ ինչպե՞ս սպառնան, որ հասկանալի լինի՝ Փաշինյանի վարած «խեղճիզմի» քաղաքականությունը տապալված է, իրավունքների միակողմանի զիջումը չի կարող բերել խաղաղության։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ