Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պետք է վստահեք

Պետք է վստահեք
22.02.2025 | 00:12

Փետրվարի 22

Միայն Ինձ պետք է վստահեք:

Այդ դասն անպատճառ սովորեք: Այդ ժամանակ է, որ իրոք օգնություն կստանաք արդեն, կուղղեք ձեզ և կառաջնորդվեք Իմ կողմից:

Իսրայելի ժողովուրդը կարող էր շատ ավելի շուտ մտնել Խոստացած Երկիրը, սակայն իրենց կասկածներն ու վախերը նրանց շարունակ հետ, դեպի անապատ էին քշում:

Մի՛ մոռացեք, որ վարանումները, կասկածները, տարակույսներն ուշացնում են Աստծո գործերը:

Դուք պետք է կամ ամբողջովի'ն վստահեք Ինձ, կամ` ոչ:

Ես ձեզ արդեն ասել եմ, թե ինչպես պետք է ապրել. պետք է կատարեք Իմ բոլոր ասածները:

Ես սիրում եմ ձեզ, Իմ որդիներ. Ամրացե՛ք և վստահե՛ք Իմ մեծ սիրուն:

Այդ Սերը երբե՛ք հուսախաբ չի անի ձեզ. միայն թե դուք էլ սովորեք հուսախաբ չանել Ինձ:

Ա՜հ, եթե իսկապես տեսնել կարողանայիք, ապա կհասկանայիք այդժամ:

Սովորելու շատ բան ունեք` վախը վանելու ու խաղաղությունը ձեռք բերելու համար:

Ձեր այդ տարակույսները կասեցնում են Իմ գործը. պետք է հրաժարվեք երկմտանքներից:

Ես մեռա` ազատելու համար ձեզ մեղքից, տարակույսներից ու մտմտուքներից:

Պետք է հավատաք Ինձ բացարձակապես:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ