Այսօր Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրն է և մեր Եկեղեցին նշում է Ծաղկազարդը։
Այս տոնը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և զուգադիպում է գարնան սկզբի հետ:
Տոնը կարծես գալիս է՝ թարմություն ու գարուն բերելու մեր սրտերին։
Տարիներ առաջ մեր Վեհափառ հայրապետ, Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է Մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ:
Մյուս կիրակի պահքային շրջանն ավարտվում է։
Բարեկամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը հետևյալն է.
ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 13)
Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն - ժամը 10:00
Սուրբ Պատարագ - ժամը 11։00
Դռնբացեքի կարգ - ժամը 17։30
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլի 15)
Երեկոյան ժամերգություն - ժամը 17:30
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 17)
Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00-ին
Սուրբ Պատարագ - ժամը 10:30
Ոտնլվայի կարգ - ժամը 16:00
Խավարման կարգ - ժամը 19:00
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 18)
Խաչելության կարգ - ժամը 12։00
Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 19)
Առավոտյան ժամերգություն - ժամը 8:00
Ճրագալույցի Սուրբ Պատարագ - ժամը 17։30
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 20)
Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ - ժամը 10:30
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ