Հաճախ ասեք. «Աստված Օրհնի» նրանց, ում հետ ներդաշնակ չի ձեր հարաբերությունը. կամ նրանց, ում կամենում եք օգնել:
Ասեք այս, սրտանց ցանկանալով, որ հաջողության, ուրախության և օրհնության անձրևներ տեղան նրանց վրա:
Ինձ թողեք անհրաժեշտ դաստիարակությունը կամ նրանց սրտի սրբագրումը. դուք միայն ցանկացեք նրանց ուրախություն և օրհնություն:
Այժմյան ձեր աղոթքը թող այն լինի, որ նրանք սովորեն սրբագործվել:
Ախ, ինչքան լավ կլինի, որ Իմ որդիները Ինձ թողնեն Իմ Գործը, և իրենք զբաղվեն այն գործով, որ Ես տալիս եմ իրենց:
Սիրեք, սիրեք ամենքին, դարձյալ եմ ասում` սիրեք:
Սերը բոլոր դժվարությունները հեռացնում է ասպարեզից:
Սերն է, որ ձեզ հաջողություններ պիտի բերի:
Աստված, որ բնաջնջում է չարությունը. Աստված, որ բարին է ստեղծում, Սեր է:
Երբ դուք սիրում եք միմյանց, նշանակում է` Աստծուն եք իրագործում ձեր կյանքում: Իսկ Աստծուն իրագործել կյանքի մեջ` նշանակում է ի հայտ բերել ամեն կարգի ներդաշնակություն, ուրախություն և երջանկություն: