Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.05.2025 | 22:00
Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս,
արժանացրո՛ւ, որ
կոչման օրը հոգիս ուրախությամբ տեսնի Քո փառքի լույսը
և բարիքների հույսով հանգչի արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ օրը.
ևողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ամեն:
Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ