Հայրենական «իրավապաշտպանները», հավանաբար, ստաժը չկորցնելու համար, բացահայտել են մարդու իրավունքների կոպտագույն «խախտում», այն է՝ լինելով ՌԴ քաղաքացի, բարերար Սամվել Կարապետյանը չէր կարող խառնվել Հայաստանի ներքին կյանքին:
Այդպես էլ չի հաջողվում ոմանց մատչելի բացատրել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգային, համասփյուռ կառույց է, ինչը նշանակում է, որ հավատավոր լինելը բացարձակապես պայմանավորված չէ անձի քաղաքացիությամբ:
Ըստ այդմ էլ, ի տարբերոթյուն իշխանության մարմինների, Հայ Եկեղեցու կառավարման բոլոր կառույցներում ոչ միայն ներգրավված են օտարերկրյա քաղաքացիներ, այլև իրենք մեծամասնություն են:
Ասել կուզի՝ Հայ Եկեղեցու պարագայում «ժողովուրդ» եզրույթն ընդգրկում է ողջ հայությունը:
Հուսամ պարզ բացատրություն էր:
Ձեր թույլտվությամբ հավելեմ, որ կոնվենցիոն և սահմանադրական (մասնավորապես՝ 41-րդ, 42-րդ, 44-րդ, 45-րդ և այլ հոդվածներ) մի շարք անձնական, սոցիալական և քաղաքական իրավունքներ ու ազատություններ վերապահված են ընդհանրապես ցանկացած անձի:
Այսպիսով, Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոչ թե մարդու իրավունքների խախտում է, այլ այդպիսի խախտումների կանխարգելմանն ուղղված սահմանադրական իրավաչափ վարքագիծ:
Դե իսկ բարերարի և այդ «գործի» շրջանակում բազմաթիվ այլ անձանց նկատմամբ ապօրինի հետապնդման անասելի խախտումների առնչությամբ ձեզ անհանգստացնելը լրիվ անիմաստ է:
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ