ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

90-ականներին գիտեինք՝ հանուն ինչի ենք գնում զրկանքների, իսկ հիմա՞

90-ականներին գիտեինք՝ հանուն ինչի ենք գնում զրկանքների, իսկ հիմա՞
25.09.2024 | 10:42

ՔՊ-ն և նրա միջազգային պարտնյորները գուժում են, որ մենք պետք է պատրաստվենք մի քանի սառը ձմեռների, իսկ գուցե նաև՝ սովի։

Իսկ ինչու՞ պետք է նման արհավիրքների պատրաստվենք և հանուն ինչի՞։

Պատասխանը պարզ է, Ռուսաստանի ազդեցությունից վերջնականապես ազատվելու համար պետք է հրաժարվենք ռուսական գազից, դա են մեզ ակնարկում։ Հանուն ինչի՞, հանուն նրա, որ բացվի առաջին հերթին ռազմական նշանակություն ունեցող "«»Զանգեզուրի միջանցքը"։ Պատահական չի նաև, որ Ռուսաստանից ակնարկում են՝ միայն գազով չեք պրծնի, հացահատիկի 90%-ն էլ եք արտահանում, և ոչ միայն։

Ինչ վերաբերում է գազին, ապա չի բացառվում նաև գերմանական սցենարը, երբ գազամուղը պայթեցվում է, և կայացած փաստի առջև ենք հայտնվում։

Վերադառնանք ցրտին և սովին։ Եթե 90-ական թվականներին մենք գիտեինք, թե հանուն ինչի ենք գնում զրկանքների, և բնակչության մեծ մասը դիմացավ այդ փորձությանը, իսկ հարյուր հազարավորները արտագաղթեցին, ապա հիմա հասկանալի չէ, թե հանուն ինչի ենք այդ ամենի կրկնությանը պատրաստվում։ Կամ գիտենք՝ հանուն Թյուրքական աշխարհի։ Այս անգամ դժվար թե շատ մարդ մնա մնա Հայաստանում։

Իրականում ՔՊ-ն է մեր հիմնական մարտահրավերը, այլ ոչ թե Թուրքիան և Ադրբեջանը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3797

Մեկնաբանություններ