Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Չի կարելի անվերջ անիծել խավարը և նստել տեղում

Չի կարելի անվերջ անիծել խավարը և նստել տեղում
05.01.2025 | 12:04

2025-ը անձամբ ինձ համար կարևոր ճամփաբաժան է։

Եթե նախորդ տարի հանդուրժում էի այն մարդկանց, ովքեր քնում-արթնանում են կորստի ու կործանման կանխատեսումներով ու միաժամանակ ոչինչ չանելով, այս տարի նման մարդկանց ուղղակի հեռացնում եմ ինչպես ֆեյսբուքյան, այնպես էլ՝ իրական շրջապատից։

Չի կարելի անվերջ անիծել խավարը և նստել տեղում։ Դա նիկոլիզմի տեսակ է, և ամենևին կապ չունի, որ նման մարդիկ հայհոյում են Նիկոլին։

Չի կարելի անվերջ ասել, թե կորցնելու ենք այս տարածքը, այն դիրքը, այն մեկը, թուրքը գալու է այսինչ բանը անի, բայց սեփական աշխատանքով ոչինչ չանել՝ այդ վտանգները կանխելու համար։

Բողոքելն ու ոչինչ չանելը աջակցություն է Նիկոլին և թուրքին։

Հետևաբար, եկել է իրական գաղափարակիցներով ու կոնկրետ գործ անողներով ճանապարհ գնալու ժամանակը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ