Այն, ինչ հիմա անում է ՔՊ-ն Գյումրիում ու Փարաքարում, ոչ մի արդարացում չունի: Նրանք հաղթանակ չեն ուզում, այլ իրենց անփառունակ իշխանությունն են փորձում երկարաձգել...
Երեկվա հանրահավաքի մասնակից արցախցիների մեծաթվությունից ուրախացա։ Սակայն տխրեցի, երբ ելույթ ունեցողներից մեկը հայտարարեց, որ իրենք չեն պայքարում իշխանության դեմ, պայքարում են իրենց իրավունքների համար։ Ո՞վ էր համակարգում հանրահավաքը,որ նման անհեթեթ խոսքեր ասողին ամբիոն էր տրամադրել։
ԵՄ-ը և նրա առանձին երկրները Մեծ Բրիտանիայի հետ միասին զարմացած ու անհանգստացած են ԱՄՆ-ի փոխված վերաբերմունքով դեպի իրենց (հետ է քաշվել հովանավորի ու դաշնակցի իր ավանդական դիրքից Եվրոպայի նկատմամբ)։
Միշտ այն կարծիքին եմ եղել, որը և բարձրաձայնել եմ ամենատարբեր հարթակներում, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հիմնահարցը հնարավոր չէ փակել։ Դա այն խնդիրների թվին է պատկանում, որի լուծումը ոչ մի դեպքում չի կարող լինել միակողմանի։
Ասում եմ՝ ժամանակը չի՞, որ Պետական համալսարանում կիրառական զազրախոսության ամբիոն բացեն, մարդիկ սովորեն նորմալ զազրախոսել, թե չէ անգրագետ, անճաշակ, մեկը մյուսին կրկնող․․․ Մարդ Zzվում ա, որ կարդում ա։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա ՎԱHԵ ԵՂԻԿՅԱՆԸ՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։
Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական կյանքը շատ վաղուց աղմկոտ ու անորակ կրկես է հիշեցնում։ Որքան ժամանակն առաջ է գնում, որքան բազմապատկվում ու բարդանում են սպառնալիքներն ու անէանում հնարավոր ողջախոհ լուծումները, այդքան ավելի բարձր են աղմկում մեր քաղաքական կրկեսի հին ու նոր դերակատարները։ Այդքան ավելի բարձր հորիզոններ են նվաճում սուտը, կեղծիքն ու էժան մանիպուլյացիաները։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...