Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս, բայց մեջիս գենն ուժեղ է ու թույլ չի տալիս մասնագիտությանս ու երկրիս դավաճանեմ։ Ամեն բան թողնեմ, անտարբերանամ և չպայքարեմ Հայաստանի գոյության իրավունքի համար։
Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական "Comeback"-ը
Երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ի պատմության կարևորագույն ավանդույթներից մեկն է...
Բաքվի դատերը, չգիտես ինչու, հանկարծակիի են բերել հայ հասարակությանը, թեև բազմաթիվ ամիսներ առաջ արդեն պարզ էր, որ լինելու են այս տեսարանները, այս լուսանկարները, այս մեղադրանքները։ Պարզ էր, որ առաջիկայում էլի շատ բաներ են լինելու...
Պատկերացրեք` ինչ-որ բժշկական կենտրոնում, ինչ-որ անալիզներ եք հանձնում և վերջում Ձեզ է տրամադրվում ՄԻԱՅՆ (ԲԱՑԱՌԱՊԵՍ) անալիզը վերցնող բժշկի եզրակացությունը:
Իսկ անալիզի բուն տվյալները չեն տրամադրվում (?):
Ինչու՞:
Յիսնամեակ մը առաջ, հայկական Սփիւռքի գաղթօճախներուն մէջ հասակ առած նոր սերունդը՝ հայրենի հողին վրայ չծնած, բայց այդ հողի կարօտով ներծծուած նորահաս զարմը, զէն ի ձեռին ըմբոստացաւ:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...