-
27.05.2023|
21:24
Հայաստանը գտնվում է օտար (ոչ հայերի) տիրապետության տակ և Հայաստանում հայերն այլևս փոքրամասնություն են...սա փաստ է, որի հետ անհնար է հաշվի չնստել:
-
27.05.2023|
18:52
Նիկոլի և Ալիևի «փոխհրաձգությունն» ակնհայտ սաբոտաժ էր, ընդ որում, նախապես ու երկկողմ պլանավորված։ Ի՞նչ կարիք կար շեղվել հավաքի բուն նշանակությունից և ուղղորդել այն դեպի հրապարակային փոխհրաձգություն, եթե նախատեսված էին եռակողմ և երկկողմ հանդիպումներ հենց այդ հարցերը քննարկելու համար։
-
27.05.2023|
18:39
Հայաստանում իշխանափոխություն չի ստացվում ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է թույլ (թեև իրականում թույլ է), կամ որ իշխանությունն է ուժեղ (Հայաստանում բացարձակ անիշխանություն է՝ բառի խորքային իմաստով):
-
27.05.2023|
18:37
ՈՒ էս ամեն ինչին զուգահեռ, շատերի համար աննկատ, տեղի է ունենում 2018 թ․ վարպետորեն բեմադրված խեղկատակության հիմնավորումը՝ ակադեմիական տեքստերի միջոցով։ Խոսքն առաջին հերթին Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ՈՐՈՇ գիտաշխատողների կողմից հայաստանյան և արտասահմանյան գիտական պարբերականներում ու առցանց ռեսուրսներում «թավշյա» կոչվածի գիտական մշակման ու որպես բացառիկ, անարյուն հեղափոխություն մատուցելու մասին է։
-
27.05.2023|
10:21
Վերջապես գլխի ընկա…
Արդեն քանի տարի է՝ մտքերս վերցնում են, իսկ անունս դեն նետում:
Շարունակ գլուխ էի ջարդում, թե ինչու՛ են այդպես անում, ինչու՛ անունս չեն նշում:
Այսօր երկրորդ բաժակից վերջապես գլխի ընկա:
Հաստա՛տ զզվում են անունիցս:
-
27.05.2023|
10:15
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ադրբեջանն իրականացնում է Արցախի հայության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն, այնուհետև ինքն էլ անմիջապես հրաժարվում է այդ ընթացիկ ցեղասպանությունը կանխելու՝ ՀՀ տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները կիրառելու գաղափարից՝ փաստորեն, կոչ անելով հայ ժողովրդին հաշտվել Արցախի կորստի հետ։ Իրականում Փաշինյանի այս դավաճանական դիրքորոշումը սպառնում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության բուն գոյությանը։
-
26.05.2023|
21:52
Երեկ Մոսկովյան հանդիպման ժամանակ տեղի ունեցան երկու խիստ կոպիտ սխալներ։
1. Ալիևը հայտարարեց, թե` քանի որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, այդ իսկ պատճառով էլ իրենք օգտվելով իրենց իրավունքից անցակետ են դրել Հայաստանի հետ կապող ճանապարհի վրա։
-
26.05.2023|
21:49
Խոսքս ուղղում եմ մի շարք մտավորականների.
Հարգելի՛ մտավորականներ, որ հիմա լռում եք, բա 5-10 տարի հետո ինչի՞ մասին եք խոսելու:
Հը՞ պարոնայք…
-
26.05.2023|
21:48
Ամեն անգամ սրան լսելուց ու հետը սեղան նստելուց հետո սլավոնն ու թաթարը իրար մեջ քչփչում են.
- Սրանք ո՞նց են կարողացել էսքան ժամանակ աշխարհին ֆռռացնել. ի՛նչ 5000 տարվա պատմություն, ի՛նչ ծովից-ծով, ի՛նչ մշակույթ: Սրանք առանց կադաստրի թղթի քոչվոր են եղել ու մեզ էշի տեղ դրել:
-
26.05.2023|
21:45
Շաբաթներ է արդեն, ինչ Հայաստանի դե ֆակտո կառավարիչն ուղիղ խոսքով հայտարարել է՝ Հայաստանի տարածքները բանակցման (իսկ իրականում սակարկման) առարկա են։