Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այսօրվա կինոն չունի ընդհանրական որակներ

Այսօրվա կինոն չունի ընդհանրական որակներ
10.07.2015 | 00:04

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հետ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավիրած մամլո ասուլիսում ներկայացվեցին դեսպանությունների հետ իրականացվող արտամրցութային ծրագրերը:
Բանախոսներ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան), Աննեմարի Կուլումանը (ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակութային կցորդ), Մարկ Կալինինը (ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն), Սուսաննա Հարությունյանը («Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն) ներկայացրին այն ծրագրերն ու ֆիլմերը, որոնք նախատեսված են 12-րդ «Ոսկե ծիրանի» հանդիսատեսի համար: Միջազգային կառույցների պատասխանատուները հերթական անգամ կարևորեցին այս մակարդակի և մասշտաբի կինոփառատոնի անցկացումը Հայաստանում: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն առանձնակի ընդգծեց իր ուրախությունը փառատոնի օրերին Երևանում Ռոբեր Գետիկյանին և Պատրիկ Շենեին հյուրընկալելու, նրանց արվեստին հաղորդակից լինելու հնարավորության առթիվ: Մարկ Կալինինը մաղթեց, որ կինոմշակույթով լեցուն գավաթ հիշեցնող «Ոսկե ծիրանը» ծավալվի ավելի ու ավելի՝ ներառելով ողջ աշխարհը:
Սուսաննա Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ առանձնահատկություններ ունի փառատոնի արտամրցութային ծրագրերում ներառված նոր կինոն, ինչով է այն զատորոշվում համաշխարհային կինոյի համապատկերում: «Երբ 1960-ականներին խոսում էին գերմանական նոր կինոյի՝ Ֆասբինդերի, Շլյոնդորֆի, Մարգարետե ֆոն Տրոտայի ֆիլմերի մասին, նկատում էին, որ նրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր գաղափարական ատաղձ: Նրանց մասին խոսելիս հիմա էլ կարելի է ընդհանուր գծեր, ընդհանուր չափանիշներ կիրառել: Իսկ այս տարի փառատոնի կողմից ներկայացվելիք գերմանական նոր կինոծրագրում դժվար է գտնել այդպիսի ընդհանրություններ: Այս ֆիլմերը և՛ երիտասարդ, և՛ միջին սերնդի կինոռեժիսորների ստեղծագործություններ են և ամենևին նման չեն իրար: Այսօրվա նոր կինոն, որ ազգությունն էլ որ ներկայացնի, շատ տարատեսակ է, չունի ընդհանուր ուղղվածություն, համանման որակներ»,- ասաց տիկին Հարությունյանը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ