«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ԻՊ-ն հետաքրքրվում է ԱՊՀ երկրներով, այդ թվում` Հայաստանով. ՌԴ ՆԳՆ պաշտոնյա

ԻՊ-ն հետաքրքրվում է ԱՊՀ երկրներով, այդ թվում` Հայաստանով. ՌԴ ՆԳՆ պաշտոնյա
30.03.2019 | 02:23

ՌԴ ներքին գործերի նախարարության ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխն Մոսկվայի համալսարանում այսօր ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ԱՊՀ երկրներներով նույնպես հետաքրքրված է:

«Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո ԻՊ-ն հետաքրքրվում է ԱՊՀ երկրներով, մասնավորապես՝ Ղազախստանով, Ուզբեկստանով, Տաջիկստանով, Ղրղզստանով ու Հայաստանով»,- ասել է Իլյինիխինը:

Ըստ նրա` ԻՊ անդամներն այժմ ահաբեկչական հարձակումներ իրականացնող համաշխարհային ահաբեկչական ցանց ստեղծելու ծրագրերի վրա են աշխատում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ