Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մոնակոն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ շուտով ամբողջությամբ հասանելի կլինի 5-րդ սերնդի 5G կապը

Մոնակոն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ շուտով ամբողջությամբ հասանելի կլինի 5-րդ սերնդի 5G կապը
14.07.2019 | 14:25

5G ծածկույթն հասանելի կլինի Մոնակոյում: Այն առաջին երկիրն է, որն ապահովել է ցանցն ամբողջությամբ:

«Երկրում 5G-ի 23 ալեհավաք տեղադրել է բջջային կապի օպերատոր Monaco Telecom-ը, որն ընդգրկում է Մոնակոյի Թագավորության 2.6 հզ. քառ. կմ կազմող տարածքը»,- գրում է աղբյուրը:


Նշվում է նաև՝ մոտ ապագայում նախատեսվում է տեղադրել նոր ալեհավաքներ՝ ցանցի կարիքների բավարարման և զարգացման նպատակով: Ըստ աղբյուրի՝ 5G ծածկույթ ապահովելու համար օգտագործվել են չինական Huawei ընկերության սարքավորումները:

Դիտվել է՝ 4043

Մեկնաբանություններ