«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ինչպես է հայտնվել Անահիտ աստվածուհու դիմաքանդակը Լոնդոնում

Ինչպես է հայտնվել Անահիտ աստվածուհու դիմաքանդակը Լոնդոնում
01.02.2024 | 14:23


Այս օրերին, երբ աճող հետաքրքրություն կա Անահիտ աստվածուհու դիմաքանդակի նկատմամբ, ավելորդ չէ մեկ անգամ էլ վերհիշել, թե այն ինչպե՞ս է հայտնվել Լոնդոնում:

Ըստ վկայությունների, բրոնզե այդ քանդակը 1872 թվականին Երզնկա քաղաքի մերձակայքում գտել էր մի գյուղացի՝ հողագործական աշխատանքներ կատարելիս: Չնչին գումարի դիմաց նա իր գտածոն վաճառել էր մի կոլեկցիոների: Այդպես քանդակը ձեռքից ձեռք էր անցել, մինչև որ բաժին էր հասել իտալացի հայտնի կոլեկցիոներ Ալեսանդրո Կաստելանիին: Հենց նա էլ Անահիտ աստվածուհուն հանձնել էր Բրիտանական թանգարանին:

Ի դեպ, ավելի ուշ նույն թանգարանում հայտնվեց նաև Անահիտի ձեռքը: Կարծիք կա, որ դա նույնպես կարող էր հայտնաբերվել նույն վայրից, որտեղ գտնվել էր դիմաքանդակը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 15850

Մեկնաբանություններ

Փա­շի­ն­յա­նի կեր­պա­րի տակ ի­րա­կա­նում հրեշ էր ապ­րում»' width='220' height='163' />
«Մտա­հոգ­ված Փա­շի­ն­յա­նի կեր­պա­րի տակ ի­րա­կա­նում հրեշ էր ապ­րում»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

-Ա­սո­ղը ես եմ, թագն իմ գլ­խին ա
-Ա­սո­ղը ես եմ, թագն իմ գլ­խին ա